Արևմտյան Հայաստանի Գազիանթեփ քաղաքում առգրավված Աստվածաշունչը պարզվել է, որ գողացված է եղել Սիրիայի Հալեպ քաղաքի թալանված թանգարանից, այն գրված է եբրայերենով՝ եղնիկի կաշվի վրա և չի համարվում որպես պատմական արժեք:

Ադանայի Կոզան գավառում առգրավվել է բրոնզե ռազմիկի արձանիկ, 30 մետաղադրամ և 4 տարբեր առարկաներ, որոնք պատկանում են հռոմեական ժամանակաշրջանին, 2 կասկածյալներ բերման են ենթարկվել:

Կեսարիայի նահանգապետարանի կողմից արված հայտարարության համաձայն, նահանգի ոստիկանության հատուկ օպերատիվ ջոկատը պատմական իրերի մաքսանենգության դեմ պայքարի շրջանակներում իրականացված վերահսկողության ընթացքում Մելիքգազի շրջանում կանգնեցրել է մի մեքենա:

Մեքենայի խուզարկության ընթացքում հայտնաբերվել են հռոմեական և բյուզանդական ժամանակաշրջաններին պատկանող153 մետաղադրամ և 15 պատմական առարկա: