«Capital Cities» հանրահայտ խմբի անդամ, ամերիկահայ երգիչ Սեպու Սիմոնեանը, «System of a down» խմբի անդամ Սերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Արա Մալիկյանը եւ մի շարք այլ արտիստներ հանդես կգան համերգով։ «Համերգ Արցախի համար» երաժշտական միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին։ Այս մասին Instagram-յան էջում հայտնել է Սերժ Թանկյանը։

Միջոցառումը կազմակերպել են «Creative Armenia»-ն եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը։ Միջոցառումը նպատակ ունի բարձրացնել իրազեկվածությունն ու գումար հավքել Արցախի ու նրա ժողովրդի համար։