Ռուսաստանում ապրուստը վաստակելու անհրաժեշությունը խոչընդոտում է, որ Վրաստանում հայերն ինտեգրվեն:
Իսկ ինչո՞ւ դուք վրացերեն չգիտեք: Չէ՞ որ դուք այստեղ եք ապրում: Չէ՞ որ դուք Վրաստանի քաղաքացի եք: Նման հարցեր, ի դեպ տարբեր հնչերանգներով և դժգոհության տարբեր մակարդակներով և խուսափողականությամբ, հաճախ տրվում են Ջավախքի հայերին:
Հիմնականում, որքան մեծ է դժգոհությունը և խուսափողականությունը հարցնողի մոտ, ավելի մեծ է նրա վստահությունը, որ ինքը պատասխանը գիտի:
Բայց այդ խնդիրները հասկանալու համար հարկավոր է ամենաքիչը մեկ տարի ապրել Ջավախքում, գրում է oc-media.org-ը:
Գեղեցկության սեզոնային արդյունաբերություն
Ջավախքում ընտանիքների մեծամասնությունը ապրում է ընդամենը 3-5 ամիս: Մնացած ամիսներին կանայք ուղղակի սպասում են իրենց ամուսիններին, (ընտանեկան և հոգեբանական ծանր բեռի տակ կքած) իսկ ամուսիններն աշխատում են հիմնականում Ռուսաստանում, որպեսզի կերակրեն երեխաներին և նորմալ ապրեն:
Նոյեմբերին Ախալքալաքում սկսվում է «ռենեսանսի» շրջանը. տղամարդիկ սկսում են ընտանիքներ վերադառնալ, և կյանքը սպասելու ռեժիմից անցնում է արագ գործելու ռեժիմին:
Հենց այդ ժամանակ էլ վերելք են ապրում գեղեցկության սրահները, չէ՞ որ կանայք, ովքեր ամիսներ շարունակ սպասել են իրենց ամուսիններին, ուզում են որքան հնարավոր է լավ երևալ: Ինչպես կանանց հարդարելը, այնպես էլ շատ այլ բաներ, Ջավախքում սեզոնային բնույթ ունեն և կախված են աշխատանքային միգրացիայից: Դեկտեմբերից-մարտ ամիսներին վարսահարդարների, մատնահարդարների և կոսմետոլոգների պահանջարկը բարձրանում է այնպիսի մակարդակի, որ նրանք նույնիսկ բոլորին չեն կարողանում սպասարկել, և հարկ է լինում նախապես գրանցվել: Մարտ-ապրիլից հետո սկսվում է ճգնաժամը, և վարսահարդարները ստիպված են նոր աշխատանք փնտրել: Բայց նրանք, անպայման, պայմանավովածություն են ձեռք բերում գործատու հետ, որ սեզոնին իրենց աշխատանքի վերցնեն:
Աշխատանքային միգրացիան՝ ինտեգրման խոչընդոտ
Աշխատանքային միգրացիայի պատճառով շատ ընտանիքների մոդելն այսպիսին է: Տղամարդը մեկնում է գումար աշխատելու,իր բացակայության ընթացքում գումար է ուղարկում (եթե նրան վճարում են աշխատանքի դիմաց): Հետո ձմռանը վերադառնում է թանկարժեք նվերներով և բավական մեծ գումարով, որով ճոխ նշում են Ամանորը: Իսկ եթե տարին շատ հաջող է ընթանում, հնարավոր է լինում խոհանոցային տեխնիկա կամ մեքենա գնել կամ վերանորոգել մի սենյակ կամ ողջ տունը: Իսկ հաջորդ տարվա գարնանը, կրեդիտով ինքնաթիռի տոմս գնելով, տղամարդը կրկին մեկնում է գումար աշաատելու: Կանանց համար այստեղ գործ չկա: Նույնիսկ կարծիք կա, որ կարիք չկա՝ կանայք աշխատեն, չէ՞ որ ամուսինը ապահովում է ընտանիքին: Կանայք առաջնայինը պետք է հոգան տնային հոգսերը, երեխաներին դաստիարակեն և ձմռան մեծ պաշար հավաքեն: Երբ ամուսինը գա, շատ հյուրեր են գալու, և նրանք ուտելու են պահածոյացված մուրաբաներն ու թթուները:
Երեխաների համար այստեղ քիչ են հեռանկարները: Ընտանիքի տղան հիմնականում մտածում է Ռուսաստանում աշխատանքի այնպիսի տեղ գտնելու մասին, որ իրեն չխաբի և վաստակածը վճարեն: Իսկ աղջիկներին մնում է երազել, որ իրենց կյանքը դասավորվի, ամուսնան և ամուսնու հետ գնան մեծ քաղաք: Այսինքն՝ ընտանիքի այս մոդելը չունի որևէ մոտիվացիա, օրինակ, սովորել պետական լեզուն կամ ձգտել որևէ մասնագիտական աճի, քաղաքացիական ակտիվության, որը կհանգեցնի ինտեգրման:
Քաղաքացիական գիտակցություն
Շատ տղամարդկանց բացակայությունն անդրադառնում է նաև քաղաքացիական գիտակցության վրա: 2017թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրացուցակներում շատերի անունների առաջ նշված էր «արտերկրում» (մոտ 10%): Չմասնակցելով իր տարածաշրջանի ներկայացուցչի ընտրություններին՝ աշխատանքային միգրանտն ավելի է հեռանում իր երկրում քաղաքացիական դիրքորոշում ունենալուց: Իսկ իր աշխատած երկրում քաղաքացիական դիրքորոշման իրավունք չունի: Արդյունքում՝ նրանք այստեղ «մերոնքական» չեն, այնտեղ էլ օտար են: Ընտրացուցակներում «արտերկրում» նշվածի ընտանիքը չի շտապում ընտրություններին մասնակցել:
Եթե որևէ մեկը խնդրել է, ապա կգնա, բայց քաղաքացիական պարտք որպես այդպիսին չկա: Ոչ նա, ով «արտերկրում» է, ոչ էլ նրա ընտանիքը, իրենց չեն զգում այդ երկրի մի մասը, որտեղ՝ ապրում են:
Ջավախքի բնակչության «Բարոմետր 2013» հարցումների ժամանակ, որն անց կացվեց Ռոնդելի Ֆոնդի կողմից, ասվում է, որ տեղեկատվություն ստանալու համար հիմնականում դիտում են հայկական ծրագրերը (76,1%) և ռուսական ալիքները (59.3%): Քիչ հայտնի է Վրաստանի Պետական ալիքը (24,6%) և այլ վրացական ալիքները (20,4%): Այսնիքն՝ տեղացիներն ավելի շատ գիտեն Հայաստանի և Ռուսաստանի չինովնիկներին, քան Վրաստանի, կամ էլ որոշ կարևոր իրադարձություններ, որ տեղի են ունենում Վրաստանում, դիտում են Հայաստանի կամ Ռուսաստանի հեռուստաալիքների տեսանկյունով: Չնայած կառավարության և տեղական դոնորային կազմակերպությունների հազարավոր լարիների և դոլարների ծախսերին այդ հարցը լուծելու համար՝ ցուցանիշնեը նույնն են մնում:
Քաղաքացիության հետ կապված խնդիրեր
Աշխատանքային միգրացիան իր հետ շատ խնդիրներ է բերում, որի հետ բախվում են տեղացիները: Օրինակ ոչ վաղ անցյալից: Այն պահին, երբ Վրաստանը Ռուսաստանի հետ խզեց դիվանագիտական հարաբերությունները, բնակչությունը կանգնեց երկընտրանքի առաջ. մնալ տանը և չունենալ ընտանիքին կերակրելու որևէ միջոց կամ հեռանալու ձև գտնել:
Այդ ժամանակ հնարամիտները ելք գտնան. Հայաստանում ստանալ երկքաղաքացիություն: 2008թ. Ջավախքի հազարավոր բնակիչներ Հայաստանից ստացան երկքաղաքացիության անձնագիր: Շատերը չգիտակցելով, որ այդպիսով փաստացի կորցնում են Վրաստանի քաղաքացիությունը, շատերն էլ աչք փակեցին դրա վրա: 2014-ին Վրաստանում ուժի մեջ մտան «Միգրացիայի մասին» օրենքի լրամշակումները: Այլ երկրի քաղաքացին 180 օրվա ընթացքում 90 օրից ավել իրավունք չուներ մնալ Վրաստանում:
Այդ շրջանում Հայաստանի քաղաքացիություն ընդունածներին սկսեցին մասսայաբար ջրի երես հանել և զրկել քաղաքացիությունից: Ստացվեց այնպես, որ շատ ընտանիքներ բաժանվեցին երկրներով և օրենքներով: Ճիշտ է, որոշ ամիներ անց օրենքում որոշ բացառություններ մտցվեցին, և արդեն մարդիկ կարող էին տարվա 360 օրը գտնվել երկրում: Բայց այս օրինակը վատ ցուցանիշ չէ այն բանի, որ աշխատանքային միգրացիան ազդում է մարդկանց կյանքի վրա և ամեն կերպ խոչընդոտում նրանց ինտեգրմանն իրենց երկրի հասարակական-սոցիալական կյանքին:
Հույսի նշույլ կա
Վերջին 10 տարվա ընթացքում մեծապես փոխվել են բուհերի ընտրության միտումները: Եթե նախկինում բոլորը գնում էին Երևան, ապա այսօր մի մասը, երբեմն ավելի շատ դիմորդներ դիմում են վրացական բուհեր՝ Թիֆլիսի, Բաթումի, Ախալցխայի: Սրան նպաստեց բուհական «1+4» ծրագիրը, որը գործում է Վրաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների համար: Այդ ծրագրով ցանկացողները հանձնում են միայն ընդհանուր մեկ քննություն իրենց մայրենի լեզվով և ընդունվում 0 կուրս՝ վրացերեն սովորելու համար, իսկ հետո արդեն բակալավրիատ են նստում:
Ինտեգրման ճանապարհին սա ամենաազդեցիկ ծրագիրն է և հավանաբար արդյուքները շուտով տեսանելի կլինեն: Ի հայտ եկավ երիտասարդություն, որը ձգտում է կրթության, որպեսզի ունենա վկայական, բայց իրական զարգացման համար: Նրանք դեռևս շատ քիչ են, և նրանցից շատերը ստիպված աշխատանքային միգրացիային մասնակցում են, քանի որ միայն ոգևորությամբ ընտանիքին չես կերակրի: Այս պահին գլխավորն այն է, որ վրացական բուհեր դիմելու միտումները չկորչեն: Պետք է գիտակցել պայմանները, որպեսզի երիտասարդները՝ ավարտելով բուհ, կարողանան աշխատանք գտնել և ստեղծել իրենցը: Պետք է նրանք վերադառնան և այստեղ զբաղվածություն և սեփական եկամուտ ունենան:
Ռիմմա Ղարիբյան
http://russia-armenia.info/node/44636
Հիշեցնենք, որ 1894-ից միչև 1923թ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարության կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության: