Վերջին օրերին տեղի ունեցած եւ առայսօր հարավ-արեւելյան ճակատային գծում  (Շեխեր-Կարմիր Շուկա – Թաղավարդ բնագիծ) շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ ուժերն ու կամավորականները  հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։

«Շարունակվում են թշնամական ուժերի ոչնչացման գործողությունները.

Վերջին օրերին տեղի ունեցած եւ առայսօր հարավ-արեւելյան ճակատային գծում  (Շեխեր-Կարմիր Շուկա – Թաղավարդ բնագիծ) շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ ուժերն ու կամավորականները  հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում:

Թշնամական ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության ստորաբաժանումները կրել ու շարունակում են կրել մարդկային  ու ռազմատեխնիկական մեծ կորուստներ:

Թշնամական ուժերի տեղաբաշխման շրջաններում ներկա դրությամբ  շարունակվում են լրահետախուզման եւ կրակային խոցման գործողությունները»,- հայտնում է ՊԲ-ն։