Turkey’s Incirlik base built on lands belonging to Armenians: clergy VIDEO

Թուրքիայի Ինջիրլիք օդանավակայանը գտնվում է մինչև Հայոց ցեղասպանությունը հայկական սեփականություն հանդիսացող հողերի վրա է:

Այս մասին Վաշինգտոնում կայացած կրոնական ազատության միջազգային խորհրդաժողովի ընթացքում հայտարարել է Եկեղեցիների ազգային խորհրդի նախագահ Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը:

Նա հավելել է նաև, որ Թուրքիան օդանավակայանը տրամադրում է ԱՄՆ-ին:

«Մենք այդ երկրում երբեք սոսկ փոքրամասնություն չենք եղել, մենք Կոստանդնուպոլսի եւ Փոքր Ասիայի բնիկ ժողովուրդ ենք », — ասել է Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը:

Նրա խոսքով՝ միայն Արևմտյան Հայաստանում մինչև ցեղասպանությունը գործել է 2600-ից ավելի հայկական եկեղեցի և վանք, իսկ այսօր գործում է միայն Աղթամար կղզու եկեղեցին, այն էլ՝ տարին միայն մեկ օր:

«Վերջին 10 տարիների ընթացքում մենք փորձել ենք Թուրքիայի իշխանությունների հետ կապ հաստատել իրավաբանների միջոցով, սակայն՝ ապարդյուն», — ասել է արքեպիսկոպոսը:

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն: Իսկ 1920թ. հունվարի 19-ին՝ Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդը դե ֆակտո (de facto) եւ 1920թ. Մայիսի 11-ին՝ Սան-Ռեմոյի համաժողովի ժամանակ դե յուրէ (de jure)  ճանաչեց այն՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն, որի սահմանները Թուրքիայի հետ 1920թ. նոյեմբերի 22-ին սահմանագծել է ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը:

Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից  բռնազավթված լինելու է պատճառով:

Հիշեցնենք, որ 1894-ից միչև 1923թ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարության կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության: