Դեկտեմբերի 8-ին Վան նահանգից Հաքքարի երթի ընթացքում կողաշրջվել է Թուրքական ԶՈւ 3 միավոր «Քիրփի» զրահամեքենա:

Նախնական տեղեկություններով՝ մեքենաների անձնակազմից 15 զինծառայող վիրավորվել է:  Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

 

Մեքենաները շարասյան կազմում շարժվում էին դեպի Իրաքին սահմանակից Հաքքարի նահանգ: Ընդհանուր առմամբ շարասյան կազմում կար 60 ռազմական մեքենա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Թուրքական 40 զրահամեքենայից կազմված զինվորական շարասյուն էր ուղարկել հարավարևելյան Հաքքարի նահանգ:

Այդ դեպքում ևս շարասյունը դուրս էր եկել Վանից ու կրկին կազմված էր թուրքական արտադրության «Քիրփի» զրահամեքենաներից:

 

Այս օր պարզ է, թե Թուրքիան Իրաքի սահմանին ինչու է սկսել կրկին մեծ թվով ուժեր կուտակել: