Հնագույն մարդիկ համեմատած ժամանակակից մարդու հետ, ունեին աներևակայելի հիշողություն: Ընդամենը մեկ անգամ լսելով ինֆորմացիան՝ բավարար էր այն հիշելու համար: Լսած ինֆորմացիան արձանագրելը շատ ավելի ուշ տեղի ունեցավ, երբ մարդիկ սկսեցին կորցնել այդ բացառիկ հիշողության կարողությունները, որն օգնում էր արագ մտապահել ցանկացած ինֆորմացիա:

Այսպիսով,  հայտնվեցին ժայռապատկերները, որոնք հետագայում դարձան այբուբենի հիմք: Սկզբից տառեր, հետո բառեր, արտահայտություններ և նախադասություններ. վաղագույն այբուբենները տեղեկատվությունը գրավոր արձանագրելու առաջին միջոցն էին:

Անկեղծ ասած, այս ամենը լեգենդի պես է հնչում: Հնարավոր է՝ մեր մտավոր ունակությունները մի կետում սկսեն վատթարանալ, եթե այդ մասին մտածենք:

Ըստ էության, այդ վատթարացումը հավանաբար տեղի է ունեցել գրելու կարողության զարգացմանը զուգընթաց: Նախկինում, երբ մարդիկ չունեին գրելու համապատասաան գործիքներ և տեղեկությունը պահպանելու նպատակ նույնպես չկար, հենվում էին միայն իրենց հիշողության վրա:

Բայց բանական մարդը սկսեց ոչ միայն վատ մտապահել իրադարձություններն ու երևույթները, այլև ժամանակակից էլեկտրոնային միջոցների զարգացմանը զուգահեռ խնդիրն ավելի խորացավ:

Մերօրյա սմարթֆոնները և համակարգիչները կյանքն այնքան պարզեցրել են, որ այլևս կաիրք չկա ուղեղն աշխատեցնելու:

Հայոց այբուբենի ստեղծումը եղավ «հիշողության դեգադացիայի» առաջին քայլը, գոնե հայերի համար: Այբուբենի ծագման առեղծվածը անհայտ է: Ամեն մեկն ունի իր տեսակետն ու կարծիքը:

Այս տեսանկյունից, ամենաարժեքավոր տեղեկատվությունը Հայոց Այբուբենի մասին տալիս է Արտակ Մովսիսյանի «Ժայռապատկերներից մինչև Այբուբեն» գիտահնրամատչելի ֆիլմը: Ափսոս՝ այն շատ քիչ դիտումներ ունի:

 

«ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՅԲՈՒԲԵՆ» (Մաս I)

 

 

«ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՅԲՈՒԲԵՆե (Մաս II)

 

ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՅԲՈՒԲԵՆե (Մաս III)