Սիրիայում ռուսական զորքերի հրամանատարը և Արևելյան Սիրիայում ռազմական գործողությունների գրասենյակի հրամանատարը պարգևատրել են Սիրիական բանակի ստորաբաժանումների մի քանի հրամանատարների նրանց քաջության և Ալբուքամալի ու նրա շրջանների ազատագրման ընթացքում կարևոր դերակատարություն ունենալու համար:

2017 թվականի գարնանը Համայի վրա ապստամբների զանգվածային հարձակման ժամանակ «Քամհանայի Վահանի» ստորաբաժանումները անգնահատելի դերակատարություն ունեցան Քամհանայի և Համայի պաշտպանության գործում:

Ապստամբների անկարողությությունը գրավել Քամհանան կասեցրեց և՛ նրանց գրոհը, և՛ մարզկենտրոնի վրա որևէ լուրջ հարձակման փորձերը:

Հարկ է նշել, որ «Վագր» ստորաբաժանման հրամանատարները հաճախ են ռուսական ռազմական պարգևներ ստացել, քանի որ նրանք ապացուցել են, որ վստահելի են, կարող են լավ համագործակցել Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հետ, ինչպես նաև իրականացնել իրենց առջև դրված մարտահրավերները:

Նշենք, որ հենց «Վագր» ստորաբաժանումներն էին, որ ազատագրեցին Հալեպը, իրականացրին Համայի հակահարվածը, գրավեցին Խաֆսան և այլ գործողությունների հետ միասին ազատագրեցին Ռաքայի հարավային շրջանը՝ Ռեզաֆան: