Ներկայիս ադրբեջանա-հայկական հակամարտության արմատը սկիզբ է առնում Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին՝ Անդրկովկասում թուրքական ուժերի Բաքու ներխուժելուց և այնտեղի հայ բնակչության եռօրյա կոտորածից։ Այս կոտորածները տեղի են ունեցել 1918-ի սեպտեմբերին, երբ Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության պետն էր Բահաեդդին Շաքիրը` հայերի դեմ իրագործված ցեղասպանության գլխավոր ճարտարապետներից մեկը: Այս կոտորածների ընթացքում Թեշքիլաթ-ը մահսուսեի անդաամները (Օսմանյան Կայսրության հատուկ հետախուզական կազմակերպություն) և տեղի ադրբեջանցիները երեք օր ու գիշեր սպանել էին մոտ 25․000 անպաշտպան հայերի, պատճառաբանությամբ, որ իբր վրեժ են լուծում  հայերից՝ վեց ամիս առաջ ազերիներին սպանելու համար:

Դա նաև կարծես հիմնովին  կապված է Թուրքիայում և այնտեղից դուրս հայերի դեմ իրականացվող համապարփակ, լայնածավալ ցեղասպանության ծրագրի հետ:

Այս ծրագրի հայտնի և անհայտ առաջին հետքերը մենք տեսնում ենք 1906-1908թթ. Ընթացքում, երբ միութենականները պատրաստվում էին տապալել Աբդուլհամիտի ռեժիմը իրենց հետագա դավադիր պլաններով: Այս դավադրությունը ներառում էր նաև մահմեդական հարևան ժողովուրդներին, հատկապես անդրկովկասյան ադրբեջանցիներին միավորելու ծրագիրը: Հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ մտորող միութենականները հայերին հայտարարելով  որպես իսլամի թշնամի և  Թուրքիայում, Եվրոպայում ու Ամերիկայում մահմեդականների դեմ սադրիչների, խրախուսում են ադրբեջանցիներին՝ հարձակվել հայերի վրա և գրավել նրանց ունեցվածքը, կարծելով, որ դա նրանց թուլացնելու միակ միջոցն է: Նրանք նույնիսկ նշում են հայերին ՝ որպես ռուսական լծից ազատվելու հիմնական խոչընդոտ:

Հետագայում քեմալական ազգայնականները նույն բանն արեցին. 1920-ին Հայաստանի Հանրապետության համատեքստում, որը դեռ նոր էր սաղմնավորվում: Նրանք խիստ հավատարիմ մնացին ցեղասպանության կաղապարի մահացու դինամիկային։ 

Երբ Քազըմ Կարաբեքիր փաշայի գրավումից հետո Հայաստանն անզորացավ և ստիպված էր բանակցել հրադադարի պայմանների շուրջ, Անկարայի կառավարությունը գաղտնի հեռագրով հրամայեց ստեղծել այդ պայմանները այնպես, որ կհանգեցներ նրանց վերջնական նպատակին ՝ «Հայաստանը քաղաքականորեն և նյութապես վերացնելուն»: Մեկ այլ կարևոր խնդիր էր նաև այն, որ, ինչպես Անկարան էր առաջարկում, այս նպատակին հասնելու համար օգտագործվող մեթոդները նման էին Օսմանյան Կայսրությունում հայ ժողովրդի հանդեպ միութենականների մեթոդներին: Այսպիսով, 1920 թ.-ին Կարաբեքիրին հրամայվեց «ֆիզիկապես ոչնչացնել Հայաստանը», և ջանքեր գործադրվեցին ցեղասպանությունը տարածել Ռուսա-Հայաստանում:

Ամեն ինչ սկսվում է Էրզրումից, որտեղ Կարաբեքիրը ստեղծեց իր նոր շտաբը 1919 թվականի մայիսին: Ձեռնարկված նախապատրաստական ​​աշխատանքների առաջին թիրախը, իհարկե, նորաստեղծ անկախ Հայաստանի Հանրապետությունն էր, որն ակնկալվում էր, որ կօգտվեր Սևրի պայմաններից: Սկզբում Մուստաֆա Քեմալը վերջապես թույլտվություն տվեց այն նախաձեռնությանը, որից նա խուսափում էր՝ վախենալով, որ «այս շարժումը կրկին հայկական սով կնշանակի», և որ «ամբողջ քրիստոնեական աշխարհը և հատկապես Ամերիկան ​​դեմ դուրս կգան իրենց»: Նորաստեղծ հայկական հանրապետությունը ի վիճակի չէր կանգնելու ներխուժման ալիքի դեմ: Իրականում, ինչպես Կարաբեքիրը գրեց իր հուշերում, կարող ենք հասկանալ, որ ցեղասպանության նոր դավադրություն կա:

Կարաբեքիր փաշան 1920-ի սեպտեմբերին առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Անդրկովկասում նորաստեղծ Հայաստանի Հանրապետության վրա ՝ Անկարայում Մուստաֆա Քեմալի և նրա կառավարության պաշտոնական թույլտվությունն ստանալուց հետո: Հայաստանի Հանրապետության բանակը, որը չուներ բավարար զենք-զինամթերք, բավականաչափ պատրաստված չէր, կարճ ժամանակում լուծարվեց: Ըստ էության, երկու գործոններ ազդեցին ցեղասպանության փորձը շարունակելու թուրքերի այս նոր քայլերի վրա: Դաշնակիցներին հաղթած պատերազմական հանցագործությունները, հատկապես հայերի դեմ իրականացված կոտորածները, տեղի տվեցին Թուրքիայում հայերին պատժելու համար և ցանկանում էին փոխհատուցել դրանով: Ի պատասխան դրան այս գործողությունը զարգացավ որպես մինի ցեղասպանություն հայերի դեմ: Խորհրդային և հայկական աղբյուրների համաձայն, թուրքական օկուպացիայի հինգերորդ ամսում շրջանում զոհվեց մոտ 200,000 հայ: Այս մինի ցեղասպանությունն իրականացվել է Անկարայի կողմից տրված խիստ գաղտնի հրամաններով։ Ռազմական գործողությունների առաջին փուլի նպատակն էր թուրքերի հետ էթնիկ և կրոնական կապ ունեցող ադրբեջանցիների իրավունքները պաշտպանելու «առիթով» ամբողջ Հայաստանի տարածքի օկուպացիան։ Արդյունքում, 1914-1916 թվականներին շարունակվող ցեղասպանության ընթացքում, որտեղ հարյուր հազարավոր հայեր սպանվեցին, քեմալականները շարունակեցին միութենականների իղձը՝ կոտրել օսմանյան թուրքերին ադրբեջանցի թուրքերից բաժանող հայկական պատնեշը և հաստատել Թուրանյան տարածքային միասնություն:

Իրականում, Կարաբեքիրն իր «Մեր անկախության պատերազմը» վերնագրով հուշագրության մեջ Հայաստանը ներկայացնում է որպես սպառնալիք և խոչընդոտ Թուրքիայի համար՝ Կովկասում Ադրբեջանի և այլ թյուրքական երկրների հետ սահմաններ ունենալու  հարցում։ Ուստի նա հավատում է, որ Նախիջևանը, որը կամուրջ է Ադրբեջանի հետ «ըստ էության թուրքական տարածք է» և պետք է գտնվի թուրքերի ձեռքում:

Կարաբեքիրը, ով ասում է, որ քեմալականների նպատակն է միավորել բոլոր թուրքերին իրենց եղբայրների հետ և Հայաստանի գոյության պահպանումը «փորձանք է մեզ համար», հստակորեն սահմանում է դրա ազգային նպատակ լինելը։

«Ջարդելու ենք, տրորելու ենք վերացնելու ենք, սատկելու եք թուրքերի կոշիկների տակ, մենք կոչնչացնենք»: Ահա թե ինչ կցուցանե առակը․ նաև այս տեսանկյունից պետք է դիտարկել ներկայիս Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը և պատերազմը: Նպատակը, թիրախը, ծրագրերը 20-րդ դարից 21-րդ դար շարունակվում են անփոփոխ՝ փոքր տարբերությամբ: