Արեւմտյան Հայաստան — Դեռևս 40-50 հազար տարի առաջ հայերն ապրում էին բնությանը ձուլված և իրենց համարում էին բնության մի մասնիկը: Բնության հետ զուլված լինելով՝ նրանք զգում էին բնության բարի և դաժան ազդեցությունները:
Նրանց կյանքի ամենաբարի երևույթը Արեգակն էր, որ տալիս էր ջերմություն և լույս, որից կախված էր իրենց կյանքը: Ըստ այդմ՝ բնական է հայերի հարգանքն ու սերը առ Արեգակ՝ որպես իրենց հայր, բարի, ազատարար և անշահախնդիր Արարիչ:
Նրանց սերը և հարգանքը Արևի հանդեպ մեծացավ և դարձավ Արևի պաշտամունք՝ որպես Աստծո: Նրանք խոսում էին Ար-Արեգակ-Արևի հետ, դժվարության պահին օգնություն խնդրում, հետո շնորհակալություն հայտնում:
Նրանք Արևի հետ խոսում էին հայերեն, որը առաջին լեզուն էր՝ Արարչի լեզուն:
Արև աստվածը հայերի հայրն էր, և հայերը՝ արիացիները, որ նշանակում է Արևի երկրի մարդիկ, նրա զավակներն էին:
Նրանք նաև գիտեին, որ Արևը լույս, ջերմություն և կյանք է տալիս բոլոր մարդկանց, կենդանիներին և բույսերին, այսինքն՝ Արևը երկրի արարողն է, Գերագույն Աստվածը: Արևի Աստծո ամբողջական անունն է «Արիացիների Ար Աստված»:
Հայոց մյուս աստվածություններն ավելի ուշ են ծագել և եղել են Արի կամ նրա օգնականների զավակները: Հայ պատմաբան Լ. Շահինյանը գրել է, որ «Ար»-ը եղել է երկնքի և երկրի Արարիչը, գերագույն աստվածությունը, հայր Աստվածը [77, էջ. 4].
Անհրաժեշտ է այստեղ նշել, որ ավելի ուշ, աստղերի և համաստեղությունների մասին գիտության զարգացումից հետո (հավանաբար նախքան Քարահունջի ժամանակները 15-10 հազար տարի առաջ), հայերը հասկացան, որ գոյություն ունի Տիեզերք, և նրանք աստվածությունները բաշխեցին ողջ Տիեզերքի վրա:
Հին հայերեն «Աստված» բառի մեջ «աստ»-ը նշանակում է «Տիեզերք» և «ված»-ը նշանակում է «տարածել», այսինքն՝ սա «Աստվածային էության տարածումն է Տիեզերքում», որի մի մասը Արեգակն է, Տիեզերքի ամենամոտ և ազդեցիկ ներկայացուցիչը:
Հնագույն առասպելների համաձայն, հայերը հավատում էին, որ ստեղծվել են Տիեզերքի-Ար-հայրաստվածության և Երկրի-Ջրի մայրաստվածության արարումից: Նրա անունն էր ՀԱՅԱ : «Հայա» հայերեն նշանակում է «ես հայ եմ»: Հնագույն ժամանակներից հայերն իրենց երկիրը կոչում էին Հայաստան կամ Արմենիա: (Armencia = Արևի մարդու երկիր) և Հայա-ստան = Երկրային երկիր:
Այսպիսով՝ այս անունը ծագել է «Ար-հայր» և «Երկիր-մայր» բառերից: Այս երևույթն ապացուցում է հնագույն ժամանակներից Հայաստանում առկա կնոջ և տղամարդու հավասարությունը: Ցավոք, շատ հեղինակներ սխալ կարծիքի են, թե «Հայաստան» անունը կիրառվել է միայն հայերի կողմից, իսկ «Արմենիա» մեզ ասել են օտարները:
Սա սխալմունք է, որովհետև՝ ա) երկու անուններն էլ գալիս են հայոց հնագույն աստվածությունների անուններից, ինչպես ներկայցվեց վերևում, b) բոլոր այլ երկրները չեն կարող օգտագործել նույն անունը, բայց կարող էին օգտագործել այլ անուն, իրենց իսկ հորինած անունը, այսպիսով, եթե ամենուրեք նույն անունն է, նշանակում է, որ անունը վերցվել է հստակ տեղից կամ երկրից, ուրեմն այս անունները ծագել են այն երկրում, որի լեզվում ստուգաբանվում են և նշանակություն ունեն, կարող են բացատրվել, դ) ինչպես վերևում ցույց տվեցինք, երկու անուններն էլ ստուգաբանվում են հայերեն:
Այսպիսով, «Հայաստան» և «Արմենիա» հայերեն բառեր են: Ավելի ուշ «Հայա»-ն փոխակերպվեց հայկական «Գայանե» անվան, այլ լեզուներում «Գեյա» (հունական Երկրի աստվածուհին), «Եվա»-ն՝ Աստվածաշնչում և այլն:
Հայերի համար մոր կերպարն այնքան բարձ էր, որ նույնիսկ Արևն ամեն օր մայր է տնում սարերի կամ ծովի հետևում: Հենց այստեղից է եկել Բրիտան թերակղզու «Արմորիկա» անվանումը, որը գտնվում է Ֆրանսիայի հյուսիսարևմուտքում, որտեղ ապրում են Բրետոնները=Կելտերը=Հայերը: «Արմորիկա»-ն հայերեն նշանակում է «Արևը գնում է մոր մոտ՝ մայր է մտնում», որովհետև բոլոր մարդիկ տեսնում են ամեն օր, որ Արևը մտնում է Ատլանտյան օվկիանոսի մեջ:
Հոր և մոր հանդեպ մեծ սերն ու հարգանքն առ այսօր պահպանվել է հայկական ավանդույթներում: Հայերը, միգուցե, աշխարհում այն միակ ազգն են, որ մինչ օրս երդվում են Արևով, որտեղ «Արևը» կյանքի իմաստ ունի:
Ավելի ուշ հայերը Արև-Աստծո պատամունքը տարածեցին այլ ցեղերի և ազգերի մեջ: Նրանք այս պաշտամունքը պահեցին մինչև Քրիստոնեության՝ 301թ. պետական կրոն ճանաչելը:
Իրականում Արևի պաշտամունքը նաև այսօր է ապրում, որովհետև քրիստոնեական Հայր-Աստվածը հնագույն հայերի նույն Արև-Հայր-Աստվածությունն է, ում անունը Հիսուս Քրիստոս է: Հիսուս Քրիստոսը հայ էր:
Քրիստոնեությունը չէր կարող մեկ օրում ի հայտ գալ: Քրիստոնեության տարածման համար պահանջվեց երկար ժամանակ, խորը արմատներ, այն ծնվեց Հայաստանի Արև-Հայր-Աստծո հնագույն պաշտամունքից:
Այսպիսով արևապաշտներին հեթանոս ասելը ճիշտ չէ: Հնագույն արևային կրոնում չկային կուռքեր, հերոսներ, կրակ, աստվածային կենդանիներ, չի եղել որևէ զոհաբերություն կամ վայրի պայրեր:
Դա մարդկային, բարի, հին և քաղաքակրթված ազգի՝ հայերի կրոն էր: Մինչ օրս քրիստոնեության մեջ Հայր-Աստվածն Արևն է (Ար): Այս ամենը չի նշանակում, որ ես ուզում եմ վերադառնալ Արևի պաշտամունքին: Ես ուզում եմ բացատրել և ասել պատմական ճշմարտությունն այնպես, ինչպես որ կա: Արիական Արև-հայր գերագույն աստծո պատամունքը Հայաստանում եղել է 50 հազար տարի: Ար-ը հայոց բոլոր թագավորությունների գերագույն Աստվածն է եղել և հետո ընդունվել է շատ այլ երկրների կողմից:
Անգլիացի պատմաբան Արչիբալդ Սեյսը գրում է. «Արայի պաշտամունքը Հայկական Լեռնաշխարհում է ձևավորվել, հետո նոր տարածվել Հին աշխարհի այլ ցեղախմբերի և ազգերի մեջ [73, է.13]: Իրականում, միևնույն աստվածությունն է պաշտպվել տարբեր երկրներում՝ Ռա-ն Եգիպտոսում, Աարան՝ Ասորստանում, Արիան՝ Բաբելոնում, Ահուրամազդան՝ Իրանում, Արեսը, Ապոլլոնը՝ Հունաստանում, Յարը՝ սլավոնական երկրներում, Արալլին՝ Վրաստանում, Ալլահը՝ Իսլամում և այլն : Հետազորտությունների արդյունքը ցույց տվեց, որ հնդեվրոպակացիներն ունեն միևնույն մշակութային ծագումնաբանական ակունքը:
Այս համապատասխանությունը կա նաև հնագույն հայկական էպոսի՝ «Սասնա Ծռերի», հնդկական վեդաների, իրանական «Ավեստայի» մեջ: Այս համապատասխանությունը նաև հաստատում է, որ Հայկական Լեռնաշխարհից Արիացիները գնացել են Շումեր (մ.թ.ա. IV հազարամյակում) և Հնդկաստան, Հունաստան, Իրան (մ.թ.ա. I հազարամյակում) [73, է. 11] :
Ամերիկացի հետազոտողներ Ռոբինսոնը և Սայսը կարծում են, որ տարբեր երկրների հնագույն մշակույթները (Եգիպտոս, Ասորեստան, Իրան, Հունաստան, Յակուտան, Մեքսիկա, Մայա և այլն) զարմանալիորեն նման են և ունեն «միևնույն ծագումը»: Ռոբինսոնն իր գրքում գրում է. «Ռե կամ Ռա անվանումը կապված է Արևի աստծո՝ Գերագույն աստծո հետ: Պաշտամունքը, միգուցե, եկել է Կովկասից» [74, թ.73]:
Այժմ հնագույն Հայաստանի տարբեր հատվածներում Ար Աստծո անունը նույնպես խեղաթյուրվում է: Վանա լճի շրջակայքում ապրող հայերին անվանում էին Հարդ, այսօր նրանց կոչում են Հալդ կամ Խալդ: Վանի թագավորության գերագույն աստծուն՝ Հալդիին կամ Արդիին նույնպես անվանում են Խալդ:
Այսօրվա Հայաստանի տարածքում բազմաթիվ ժայռապատկերներ են հայտնաբերվել, մասնավորապես՝ Գեղարքունիքում, Սյունիքում, Արագածոտնում և այլն, ավելի քան 2000 ժայռապատկեր հայտնաբերվեց Ուխտասարում՝ 3300մ բարձրության վրա:
Ժայռապակերներում բազմաթիվ պատկերներ կան, որոնցում առկա է Արևի սկավառակը: (Նկ. 60, 61): Այս պատկերները նաև ապացուցում են, որ անիվը հայտնագործվել է Հայաստանում (ավելի վաղ մ.թ.ա. V հազարամյակում)՝ որպես արևի սկավառակի պատկեր:
Հայաստանում եղել են նաև Արևի աստծուն նվիրված տաճարներ՝ Էջմիածնում, Զվարթնոցում, Քարահունջում, Գառնիում և այլն: Անիի Դարանաղյաց գավառում ևս կար նմանատիպ տաճար:
Ցավոք, բոլոր տաճարները ավերվել են քրիստոնեության ընդունման ընթացքում (բացառությամբ Գառնիի), և նրանց հիմքի վրա կառուցվել են Քրիստոնեական եկեղեցիներ:
Վանա լճի արևմուտքում՝ Եփրատ գետին մոտ՝ Նեմրութ սարի գագաթին կանգնած են հայոց աստվածների բացառիկ արձանները:
Ցավոք, այս բացառիկ հուշարձանը ավերվեց: 64-րդ նկարում երևում է, որ արձանների գլուխները ոչնչացվել են:
Պարիս Հերունու «Հայերը և հնագույն Հայաստանը» գրքից հատված
Նեմրութի արձանաշար՝ Արամազդ, Անահիտ