Western Armenia TV-ի եթերում զրուցեցինք ռազմաճակատ մեկնած կամավորական Անդրանիկ Պապոյանի հետ, ով ներկայացրեց թե իրականում ինչ է կատարվել ռազմաճակատում պատերազմի ընթացքում, անդրադարձավ թիկունքից ուղարկվող օժանդակությանը, իրեն հասած նամակներն, հրամանատարությանն ու կազմակերպվածությանը: Զրույցի ընթացքում նա պատմեց 18-20 տարեկան զինվորների կատարած սխրագործությունների մասին և կիսվեց իր ապագա պլաններով։