Ավանդության համաձայն, բոլոր սերմերը, որը մինչ այդ քնած էին, վաղվանից նոր կյանք են ստանալու և պատրաստվելու են գարնանը ծիլ տալուն:
Այդ իսկ պատճառով, մենք Հայկազուններս, որպես Արեւորդիներ, մեծարելով Միհր-Արև Դիցին, տոնելու ենք իր ծնունդը, այն հուրը, որ ցանկացածի ներսում բռնկվում է և նոր կյանք է պարգևում:
Հայկյան սրբազան տոմարի համաձայն, Արեւորդի Հայկազունները Մեհեկան ամսվա Միհր օրը (դեկ. 23-ին) տոնում են Միհր Բարեփառ Դիցի ծնունդը:
Կանխավ շնորհավորում եմ Միհր Բարեփառի ծնունդը բոլոր Բարեպաշտ Արեւորդիներին, թող նոր կյանքի սերմերը կենդանություն առնեն բոլորիդ սրտում և արժանանաք Արեւ կնունքին: