Մոսկվայի հայկական թանգարանը ներկայացնում է նորվեգացի հումանիստ , դաշտային հետախույզ Ֆրիտյոֆ Նանսենի «Հայաստանը և Մերձավոր Արևելքը» աշխատությունից հատվածներ:

Վանի հայության ինքնապաշտպանական մարտերը և Վանի գյուղերի հայության մարտերն ընդդեմ թուրքական բանակի Հայոց Ցեղասպանության ընթացքում

Վանում ինքնապաշտպանական մարտերը հիմնականում մղվել են 1915թ. ապրիլի 19-ից մինչև մայիսի 16-ը, մինչև քաղաքը պաշարումից ազատեցին ռուսական զորքերն ու հայ կամավորական ջոկատները:

Տարբեր ազգության բազմաթիվ վկաներ, (ամերիկացիներ, գերմանացիներ, շվեյցարացիներ և այլն), միսիոներական և այլ կազմակերպության անդամներ, իրենց պարտավորություններն իրականացնելիս, համաշխարհային պատերազմի տարիներին ականատես են եղել Փոքր Ասիայում, Սիրիայում և  Միջագետքում թուրքերի կողմից հայերի բռնաճնշումներին: Ամենաշատ վկայություններն արձանագրել են Փոքր Ասիայի գերմանացի հյուպատոսները և սպաները, ինչպես նաև գերմանացի դեսպանները: Այդ վկայություններն ու փաստաթղթերը հավաքել է հայերի բարեկամ, հայտնի գերմանացի հասարակական գործիչ, հոգևորական, արևելագետ, մարդասեր Լեփսիուսը, ով Պոտսդամում 1919թ. հրապարակեց “Deutschland und Armenien, 1914-1918. Sammlung diplomatischer Aktensbueche” գիրքը:

Հետևյալ հոդվածը կազմված է այդ գրքում առկա փաստաթղթերի հիման վրա, և դրանք կարելի է հավաստի համարել, քանի որ գերմանացի պաշտոնյաները հազիվ թե ձգտեին սևացնել իրենց դաշնակցին՝ Թուրքիային, բացի այդ՝ հիմքեր չունեին հայերին ավելի լավ ներկայացնելու, քան նրանք իրականում կային:

Հայ ազգաբնակչության հանդեպ հետապնդումները հիմնականում կենտրոնացել էին Զեյթունում (Կիլիկիա), որը ժամանակին խուսափել էր Աբդուլ Համիդի կոտորածներից և հայկական մյուս շրջանների համեմատ մնացել էր հարաբերական անկախ:

Մի շարք հանցագործների բռնելու և ձերբակալելու պատրվակով, ովքեր իբր թե թաքնվում էին տարածքում և որոնց միացան դասալիքները, 1915թ. մարտին Զեյթուն ուղարկվեց 4 հազար զինված մարդ: Ողջ հայ ազգաբնակչությունը (10-20 հազար մարդ) տեղահանվեց և ուղարկվեց Կոնիայի վիլայեթի ճահճուտ մի տեղանք՝ Դեյր-Զորի արաբական անապատ: Կիլիկիայի Դիարթելի գյուղի տղամարդիկ, ովքեր 1909թ. ջարդերի ժամանակ հաջող դիմադրություն էին ցույց տվել, նույնպես վտարվեցին և ուղարկվեցին Հալեպ՝ ճանապարհային աշխատանքների վրա հարկադիր աշխատելու. այն պատրվակով, իբրև թե իրենց գյուղում իրականցվել են լրտեսական գործողություններ:

Եթե նույնիսկ նման գործողություն իրականացվեր էլ, այն ոչ մի նշանակություն չէր ունենա: Պետք է տեղահանվեին նաև Սվեդի գյուղի բնակիչները, ովքեր նույնպես կարողացել էին խուսափել 1909թ. ջարդերից:  Նրանք կարողացան թաքնվել մոտակա սարի գագաթին և հին հրացաններով  մի քանի շաբաթ շարունակ դիմադրել թուրքական զորքերին, մինչև ֆրանսիական նավը փրկեց նրանց. նրանք 4058 հոգի էին՝ տղամարդ, կին և երեխա:

Տանջանքներից հետո Արևմտյան Հայաստանից տեղահանեցին կանանց և երեխաներին (տղամարդիկ զինվորական ծառայության էին): Այս անօթևան մարդկանց տառապանքները սարսափելի էին:

Ջևդեթ Բեյը, Վանի վիլայեթի նահագնապետը և Էնվեր Փաշայի փեսան, 1915թ. փետրվարին կայացած ժողովի ժամանակ հայտարարել է. «Մենք Ադրբեջանը մաքրել ենք հայերից և ասորիներից, նույնը պետք է անենք նաև Վանում»:

Բանակի կարիքները հօգալու անվան տակ՝ հայերին ամենաստոր ձևով թալանում էին, քրդերը և ժանդարմները գյուղերում կազմակերպում էին թալան ամենավայրի դաժանությամբ: Ապրիլի 14-ին ՝ Շատախում տեղի ունեցած անկարգություններից հետո, որոնց մասնակցում էր նաև ժանդարմեան, Ջևդեթ Բեյը բարեկամության քողի տակ խնդրեց հայ ավագներից մեկին և երեք այլ հայերի մեկնել Վան և հանգստացնել հայ բնակչությանը: Բայց ճանապարհին այս մարդկանց սպանեցին, հենց Ջևդեթ Բեյի հրամանով: Ապրիլի 15-ին նա խաբեյությամբ և քծնանքով իր կողմը գրավեց ևս մեկ հայ առաջնորդի, բայց հետո հրամայեց նրան ձերբակալել, ուղարկել այլ տեղ և ճանապարհին սպանել:
Հաջորդ օրը Ջևդեթ Բեյը պարտրաստվում էր հարձակվել Վանի հայկական թաղամասերի վրա՝ միաժամանակ կոտորածներ սկսելով Արճեշում և Հայոց ձորի գյուղերում:

Որպեսզի կանանց և երեխաներին փրկեն, հայերը դիրքավորվեցին Վանի հայկական թաղամասերում: Նահանգապետը հրամայեց նրանց 3 հազար տղամարդ նորակոչիկ ուղարկել բանակ: Հայերը շատ լավ գիտեին, թե այդ մարդկանց ինչ ճակատագիր է սպասվում: Պատասխանեցին, որ այդ թվով նորակոչիկ հավաքելն անհնար է և միայն 400 հոգու կարող են ուղարկել, իսկ մյուսների համար փրկագին կվճարեն: Նահանգապետը չընդունեց այդ առաջարկը:

Ապրիլի 20-ի առավորտյան թուրքական զինվորականները փորձեցին բռնաբարել հայ աղջկա: Երբ նրան օգնության հասան մի քանի հայ տղամարդիկ, նրանց վրա կրակեցին: Այս իրադրաձության վկան է եղել գերմանացի միսիոներ Շպորրինը: Հենց սա էր կրակ բացելու սկիզբը: Թուրքերը քաղաքի հայկական հատվածը ամբողջությամբ հրետակոծեցին և փամփուշտներով լցրեցին: Հայերն ինքնապաշտպանություն կազմակերպեցին: Նրանք բավարար քանակությամբ զենք ունեին, բայց քիչ էր զինամթերքը:

Դրանից ոգեշնչվելով՝ թուրքերը, հակառակը, չէին խնայում իրենց զինամթերքը: Մեկ օրվա ընթացքում հայերը 3 հազար փամփուշտ  և վառոդ պատրաստեցին, հետո նույնսիկ երկու նռնականետ պատրաստեցին: Այդ նույն ժամանակահատվածում թուրքերը և քրդերը թալանում էին շրջակա գյուղերը՝ սպանելով կամ տանջամահ անելով տղամարդկանց, կանաց, երեխաներին և այրելով տները: Որոշ գյուղեր պատրաստ չէին ինքնապաշտպանության, մյուսները պաշտպանվեցին մինչև վերջ:

Ջարդերից վերապրածները և  նրանց ընկերները հավաքվում էին Վանի միսիոներների տներում: Շուտով այդ տները գերբնակեցված էին:

Պաշարումը և հրետակոծությունը տևեց չորս շաբաթ, մինչև մայիսի 16-ը:

Հետո դրանք հանկարծակի ընդհատվեցին, և թուրքերը, Ջևդեթ Բեյի գլխավորությամբ, հետ քաշվեցին:

Ռուսական զորքերի անսպասելի առաջխաղացման  մասին լուր ստացվեց: Զորքը մայիսի 18-ին մտավ քաղաք: Հայերի հաշվարկներով քաղաքի վրա արձակվել էր 20 հազար հրետանի, բայց հասցված վնասը մեծ չէր: Հայկական կողմից սպանվել էր 18 մարդ, և շատ վիրավորներ կային: Թուրքերի կորուստները ևս նույն էր: Ավելի ուշ՝ հուլիսի 31-ին, երբ ռուսական զորքերը որոշ ժամանակ նահանջեցին դեպի հյուսիս, Վանի վիլայեթի հայ բնակչության թվով 200 հազար մարդ փախավ Ռուսաստան:

Վանի հայերի՝ թուրքերից պաշտպանվելու այս փորձը, Էնվեր փաշայի գլխավորությամբ, Բեռլինում խեղաթյուրված ձևով էր ներկայացվել  և տարածվել ողջ աշխարհում, որպես հայ ապստամբների մահմեդական բնակչության վրա զանգվածային հարձակում թուրքերի թիկունքում: Դրան գումարած, իբր թե Վանի վիլայեթում 180 հազար մահմեդականից միայն 30 հազարին է հաջողվել թաքնվել:

Բեռլինի թուրքական հյուպատոսության կողմից 1915թ. հոկտեմբերի 1-ին կազմված զեկույցներից մեկում տեղի ունեցածն ավելի են ուռճացրել. «Սպանվել է 180 հազար մահմեդական: Զարմանալի չէ, որ մուսուլմանները վրեժխնդիր լինեն դրա համար»:

Մոտ 18 թուրքերը, ովքեր Վանում հայերի ջարդեր իրականացնողներն էին, վերածվեցին 180 հազարի: Վիճակագրության համաձայն՝ Վանի վիլայեթում 180 հազար մուսուլման էր ապրում, նրանցից 30 հազարը՝ թուրք և 150 հազարը՝ քուրդ: Ռուսական զորքերի առաջախաղացման ժամանակ թուքրերը փախան արևմուտք, իսկ 150 հազար քրդերը մնացին իրենց տեղերում, բայց նրանց ո՛չ ռուսները և ո՛չ էլ հայերը չեն վնասել:  Սա թուրքերի կողմից հայերին վարկաբեկելու տիպիկ օրինակ է, որ փորձում էին հայերին ներկայացնել որպես հեղափոխական և ապստամբ: Երիտթուրքերի մյուս «ապացույցները» նույնակերպ են:

Փոքր Ասիայի գերմանացի հյուպատոսների և կոստանդնուպոլիսյան դեսպանների զեկույցները պարզորոշ ցույց են տալիս, որ հայերը ապստամբելու մտադրություն չեն ունեցել, դավաճանության մասին խոսք անգամ գնալ չի կարող (տես. J.Lepsius, cit. p. 1 XX f.): Ապստամբության մասին խոսք չէր կարող գնալ, քանի որ հայերը զինված չէին, իսկ տղամարդիկ հիմնականում ծառայում էին բանակում:

Օրեր անց միայն հայերն անցան ինքնապաշտպանության՝ թուրքերի կատաղի հարձակումից պաշտպանվելու համար: Հենց այդ ժամանակ՝ ապրիլի 25-ի գիշերը Թուրքիայի արտգործնախարար Թալեաթ Բեյը անսպասելիորեն ձերբակալեց Կոստանդնուպոլսի հայտնի հայերին՝ պատգամավորներին, ուսուցիչներին, գրողներին, բժիշկներին, իրավաբաններին, թերթերի խմբագիրներին և քահանաներին: Հաջորդ գիշերը հաջորդեցին նոր ձերբակալությունները:

Այս մասին Տեղեկացնում է armmuseum.ru լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն:

Իսկ 1920թ. հունվարի 19-ին՝ Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդը դե ֆակտո (de facto) եւ 1920թ. Մայիսի 11-ին՝ Սան-Ռեմոյի համաժողովի ժամանակ դե յուրէ (de jure)  ճանաչեց այն՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն, որի սահմանները Թուրքիայի հետ 1920թ. նոյեմբերի 22-ին սահմանագծել է ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը:

Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից  բռնազավթված լինելու է պատճառով:

Հիշեցնենք, որ 1894-ից միչև 1923թ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարության կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության:

 

Western Armenia News