Սիրիայի պատվիրակության ղեկավար Բաշար ալ-Ջաֆարին հայտարարեց, որ Սիրիայի կառավարությունը թուրքական զորքերի ներկայությունն իր երկրի տարածքում համարում է որպես ագրեսիա և պահանջում է անհապաղ և առանց որևէ պայմանի օտարերկրա զորքերը դուրսբերումը երկրի տարածքներից:
Նա ընդգծեց, որ Թուրքիայի և Սիրիայի միջև որևէ երկխոսություն չկա, քանի որ Թուրքիան աջակցում է ահաբեկչությանը և բացել է իր սահմանները ահաբեկիչների ներթափանցման համար:
Մամուլի ասուլիսի ժամանակ՝ լիագումար հանդիպումից հետո, ալ-Ջաֆարին նշեց, որ սիրիական հողի վրա ամերիկյան զորքերի ներկայությունն առանց Սիրիայի կառավարության համաձայնության ոտնձգություն է Սիրիայի ինքնիշխանության հանդեպ և հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը և համապատասխան միջազգային բանաձևերին:
Նրա խոսքով, միակողմանի տնտեսական պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում սիրիացիների կյանքի վրա, դրանք անօրինական են, քանի որ չեն հաստատվել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից:
Ալ-Ջաֆարին հաստատեց, որ Սիրիան կմասնակցի Սոչիի Ազգային Երկխոսության Կոնգրեսին և որ պատրաստվում է այդ ֆորումին, որը կծառայի հիմնականում սիրիացիների միջև երկխոսությանը:
Համատեղ հայտարարություն է տարածվել երաշխավոր երկրների կողմից Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ
Սիրիայի հարցով Աստանայի բանակցությունների 8-րդ փուլի արդյուքների հիման վրա հրադադարի համաձայնագրի երաշխավոր երկրները նորից հաստատեցին իրենց հավատարմությունը երկրի տարածքային ամբողջականության պահպանման և ճգնաժամի կարգավորման համար քաղաքական ելքեր որոնելու վերաբերյալ:
Աստանայում Սիրիայի հարցով հանդիպման արդյուքներով Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ հայտարարության մեջ նշվում է. «Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան, որպես Սիրիայում հրադադարի երաշխավորներ, նորից հաստատելով իրենց շարունակական հավատարմությունը Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության և անկախության, միասնության և տարածքային ամբողջականության հանդեպ, ողջունելով հուշագրերի կատարման առաջընթացը՝ Սիրայում 2017 թվականի մայիսի 4-ից «ապաէսկալացման գոտի» ստեղծելու վերաբերյալ», ողջունում են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում ձեռք բերած հաջողությունները»:
«Նորից հաստատում ենք պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը, որպեսզի ամբողջապես արմատախիլ արենք «ԴԱԻՇ»-ը, ԻՊ-ը, «Ջեբհաթ ան Նուսրա» և այլ ահաբեկչական կազմակերպությունները, ինչպես նշված է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդի կողմից և կանխենք միջազգային ահաբեկիչների ներթափանցումը այլ երկրներ և տարածաշրջաններ:
Արտահայտում ենք պատրաստակամություն շարունակել միասնական ջանքերը բռնության նվազեցման, ինչպես նաև դրանք անդառնալի դարձնելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
Համատեղ հայտարարության մեջ կոչ է արվում համագործակցել քաղաքական լուծում գտնելու, նոր Սահմանադրություն ստեղծելու համար և ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2254 բանաձևի դրույթների համաձայն` ընտրությունների անցկացում՝ ՄԱԿ-ի վերահսկողության ներքո:
Կրկին հաստատվում է, որ Սոչիում 2018 թվականի հունվարի 29-30-ը սպասվող Սիրիայի Ազգային Երկխոսության Կոնգրեսի անցկացման համար նախապատրաստական աշխատանքների շուրջ սերտ համագործակցությունը:
«Նրանք շեշտում են, որ Ազգային երկխոսության ապագա Կոնգրեսը տեսնում են որպես նախաձեռնություն՝ Ժնևում ՄԱԿ-ի հովանու ներքո ուղղված բանակցային գործընթացի խթանմանը և ներ-սիրիական համաձայնությանը՝ հիմնված փոխադարձ համաձայնության և փոխզիջման վրա»:
Շեշտը դնում են Սիրիայում հակամարտող կողմերի միջև վստահության ստեղծման և ամրապնդման վրա, ձերբակալված անձանց ազատ արձակելու, առևանգված և մարմինների փոխանակման համար զբաղվող աշխատանքային խմբի կարգավիճակի, ինչպես նաև անհայտ կորածների հայտնաբերման վրա»:
Երաշխավոր երկրները ընդգծում են անհապաղ և ակտիվ միջազգային քայլերի նախաձեռնելու անհրաժեշտությունը, որպեսզի օգնեն Սիրիայի ժողովրդին վերականգնել երկիրը և հասնել ճգնաժամի քաղաքական լուծմանը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2254 բանաձևի դրույթների համաձայն՝ ներառական, արդար, բաց, թափանցիկ գործընթացի ճանապարհով:
«Երաշխավոր երկրները որոշել են հաջորդ հանդիպումն իրականացնել 2018թ. փետրվարին, Աստանայում»:
Աբդռահմանով. Երաշխավոր երկրները հավատարիմ են Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:
Աստանայի լիագումար հանդիպման ընթացքում Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կայրատ Աբդռահմանովը Աստանայի լիագումար հանդիպման ընթացքում ընդգծեց, որ ահաբեկչական «ԴԱԻՇ» խմբավորման ոչնչացումը օգնեց Սիրիայի ճգնաժամի հարցով քաղաքական լուծում գտնել:
Նա շեշտեց, որ Սիրիայում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է, և այն հանդիսանում է Աստանայի գործընթացի արդյունք, որ երեք երաշխավոր երկրները հավատարիմ են Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը:
Աստանայում կայացավ Սիրիայի և Իրանի պատվիրակությունների հանդիպումը
8-րդ փուլի երկրորդ օրը Աստանայում Սիրիայի պատվիրակությունը Բաշար ալ-Ջաֆարի գլխավորությամբ երկկողմ հանդիպում անցկացրեց Իրանի պատվիրակության հետ Իրանի ԱԳ նախարարության արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալ և Աստանային բանակցություններում իրանական պատվիրակության ղեկավար Հոսեյն Ջաբերի Անսարիի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին օրակարգը՝ ընդգծելով երկկողմ հանդիպումների շարունակության կարևորությունը 8-րդ փուլում դրական արդյուքների հասնելու համար:
Սիրիական պատվիրակությունը հանդիպեց նաև Ռուսաստանի պատվիրակության հետ Ալեքսանդր Լավրենտևի գլխավորությամբ:
Այս մասին կը տեղեկացնէ «SANA» լրատուական գործակալութիւնը: