Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում վերջերս մի ձկնորսի մոտ Վանա լճից որսված ֆուգու ձուկը թունավորում էր առաջացրել, որից հետո  քաղաքացին մահացել էր: Ֆուգու ձուկը, խառնվելով Միջերկրական ծովի շրջանից եկող ձկների հետ, հասել էր մոտ հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վանա լիճ։ Այս փաստը սխալ մեկնաբանությունների առիթ էր տվել։ Որոշ սոցիալական լրատվամիջոցներ և լրատվական ալիքներ մեկնաբանություններ են տարածել այն մասին, որ Ֆուգու ձուկը դուրս է եկել Վանա լճից:

Վանի Հարյուրերորդ Տարի Համալսարանի ջրային ռեսուրսների ֆակուլտետի դասախոս, դոկտոր Մուստաֆա Աքքուշը, ընդգծելով, որ ֆուգու ձկները Վանա լճում չեն բնակվում, հայտարարեց, որ այդ ձկները խառնվել են Միջերկրական ծովի Անթալիա և Մերսին նահանգներից եկող ծովամթերքներին:

Ըստ նրա՝ «Ֆուգու ձուկը Կարմիր ծովից Միջերկրական ծով անցնող նվաճող տեսակներից մեկն է: Իհարկե, Վանա լճում այս իրողությունը համ հետաքրքիր համ էլ տխուր է: Փաստացի, այս ձկների որսը ենթակա է որոշակի թույլտվությունների: Քանի որ մեծ քանակությամբ ձուկ է տեղափոխվել, հնարավոր է, որ դրանք խառնվել են մյուս ձկներին և վրիպել իշխանությունների աչքից»։