Կիպրոսի միավորումն այդքան շուտ չի լինի

Ներկայացնում ենք Regnum-ում հրապարակված Անաստասիա Սուխավերկովայի հոդվածը, որտեղ հեղինակն անդրադառնում է Կիպրոսի խնդրին։

«Դեկտեմբերի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը 65 տարի անց առաջին անգամ պաշտոնական այցով ժամանեց Հունաստան։ Եվ բնական է, որ Կիպրոսի հարցը բանակցությունների օրակարգում կենտրոնական դերում էին։

«Ես 43 տարեկան եմ, և այս 43 տարիների ընթացքում Կիպրոսի հարցը բաց է,- ընդգծեց Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը՝ շեշտելով,- որքան ինձ հիշում եմ կողմերից մեկը մյուսին մեղադրում է բանակցությունների ձախողման մոջ։ Բայց մենք չպետք է մոռանանք, որ դա տեղի է ունենում այն պատճառով, որովհետև 43 տարի առաջ Թուրքիան ապօրինի ներխուժել է Կիպրոս և այն օկուպացրել»։

Ինչին ի պատասխան Թուրքիայի առաջնորդը նկատեց, որ ավելի երկար ապրած լինելով, ավելի մանրամասն գիտի Կիպրոսի հարցը։ Կղզում թուրքական զորքերի հայտնվելու մասին Էրդողանը մեկնաբանեց, որ եթե Կիպրոսի հույները քվեարկեին 2004թ․ «Անանի նախագծի» օգտին, ապա այսօր Կիպրոսում օտարերկրյա զորքեր չէին լինի։

Նման հայտարարություն անելու համար հարկավոր է հասկանալ երկու կարևոր հանգամանք․

1․ Արդյո՞ք այդ ամենի մեղքն ընկած է Կիպրոսի հույների վրա։

2․ Արդյո՞ք այդ նախագիծը կենսական որոշում էր, որն ի վիճակի կլիներ կղզին միավորելու։

Ոչ այնքան վաղ, Կիպրոսում միակ անգլալեզու կայքը Cyprus-Mail-ը հրապարակեց տնտեսագետ և սոցիոլոգ Ջորջ Կումուլլիսի նյութը «Անանի նախագծի» վերաբերյալ։

Կումուլլիսի կարծիքով, այս նախագծի ընդունումը չնայած որ կատարյալ չէր ապահովի երկկողմանի միջազգայնորեն ճանաչված պետության իրականացումը, բայց Կիպրոսի հույներին կվերադարձներ իրենց օրինական տարածքների և սեփականության մի մասը և ամենագլխավորը, ժամանակի ընթացքում միավորված պետությունը կազատեր օտարերկրյա զորքերի մշտական ներկայությունից:

«Անանի նախագիծը» մինչ օրս համարվում է Կիպրոսի հարցի լուծման ամենահամապարփակ փաստաթուղթը։ Այն արտաքին քաղաքական աջակցություն է ստացել ոչ միայն Թուրքիայի և Հունասատնի, այլև Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կողմից։

Կիպրոսի հակամարտության կարգավորման վերջնակետ էր նշանակված 2004թ․ մայիսը, այն օրը, երբ Կիպրոսի Հանրապետությունը անդամակցեց ԵՄ-ին։ Կղզիների միավորումը, այդ ժամանակվա գնահատականներով, «հնարավորությունների պատուհան» էր բացում, որոնց չօգտագործելն ուղղակի անթույլատրելի էր։

Կիպրոսի Հանրապետության անդամակցումը ԵՄ-ին արդեն իսկ լուծեց միջազգային-քաղաքական հսկայական խնդիրներ։

Ասվում է, որ նախագիծը նախ և առաջ, կփակեր համաշխարհային պատմության մեջ ամենաերկար և ամենասուր էթնիկական հակամարտությունը, ինչի շնորհիվ կբարձրանար Միջերկրածովյան տարածաշրջանային անվտանգությունը։ Եվ երկրորդը՝ ինչ-որ չափով կլուծվեին Թուրքիայի՝ եվրա-ատլանտյան կարևոր դաշնակցի և տարածաշրջանային հսկա կայսրության եվրոպական հեռանկարները, ինչն իր հերթին կլուծեր Ընդհանուր Եվրոպական քաղաքականության պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև ԵՄ-ՆԱՏՕ հարցերը։

 

Կիպրոսի հարցով միակ և առաջին նախագծի հեղինակն էր այդ ժամանակվա ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Քոֆի Անանը։ Կիպրոսի հանրությանը նախագիծն առաջին անգամ ներկայացվեց 2002թ․ նոյեմբերի 11-ին, բայց երկու կողմերն էլ հրաժարվեցին ընդունել փաստաթուղթն իր նախնական խմբագրմամբ։

 

Փաստաթղթի մշակման համար ժամանակը չափազանց կարճ էր, քանի որ ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումն արդեն նշանակված էր 2003թ․ ապրիլի 13-ին, բայց այդ ժամանակ փաստաթուղթը կարող էր Կիպրոսի միավորման հարցում աշխատել Կիպրոսի երկու համայնքների համար էլ։

Հունաստանը Նիկոսիայի հունական և թուրքական հատվածների միջև

Եվ ահա 3-րդ խմբագրությամբ նախագիծը 2003թ․-ին Հաագայում բերվեց երկու կողմերի քննարկման։ Եթե Կիպրոսի հույները, շտապելով ապահովել իրենց անդամակցությունը ԵՄ-ի հետ, գոնե որոշ վերապահումներով ընդունում էին փաստաթուղթը, ապա Կիպրոսի թուրքական կողմը, աջակցություն ստանալով Թուրքիայի կողմից, նախագիծն ամբողջությամբ մերժում էր՝ փորձելով հարցի կարգավորման վերջնաժամկետ նշանակել։

Արդյուքնում՝ միջազգային հանրությունը ՄԱԿ-ի նախագծի տապալումը բարդեց Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության առաջնորդի վրա, բայց պետք էր նաև Թուրքիային անդրադառնալ։ Արդյուքնում՝ Կիպրոսը անդամակցեց ԵՄ-ին, բայց Թուրքիայի հարցը անժամկետ հետաձգվեց։

Եվրախորհդի զեկույցում շեշտվում էր, որ Կիպրոսի հակամարտության չկարգավորված վիճակը կարող է Թուրքիայի համար լուրջ խոչընդոտ հանդիսանալ ԵՄ անդամակցության ճանապարհին։

2003թ․-ին Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ դարձավ Մահմեդ Ալի Թալեաթը, ով կարողացավ մեղմել հունական Կիպրոսի նորանշանակ նախագահ Տասոս Պապադոպուլուսի հետ հարաբերությունները։

Հունական Կիպրոսի համաձայնությունը ձեռքի տակ ունենալով՝ Քոֆի Անանը որոշեց նորից բարձրացնել կղզու միավորման հարցը, մինչև Կիպրոսի պաշտոնական անդամակցությունը ԵՄ-ին։

 

Կարելի է ասել, երկկողմ համաձայնության բացակայության պարագայում Անանն իրավունք ուներ հակամարտության կարգավորման համար բոլոր վիճելի ուղղություններով ինքնուրույն վերջնական լուծումներ առաջարկել։ Եվ այդպիսով՝ հարցը անմիջապես կդրվեր քվեարկության՝ առանց որևէ քննարկումների։ Բոլորովին աննախադեպ իրավիճակ էր, քանի որ Անանը, լինելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, իր վրա էր վերցնում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի գործառույթները, ինչը  չնպաստեց վերջինիս հեղինակությանը։

Նախագծի արդեն 5-րդ խմբագրված տարբերակում օրինականորեն նախատեսված էր կղզում թուրքկան և հունական զորքերի ներկայությունը։

 

Ցյուրիխա-լոնդոնյան համաձայնագիրը 1959թ․ երաշխիքների մասով դարձավ «Անանի նախագծի» մի մասը՝ ամրապնդելով դրանով երաշխավոր երկրների միակողմանի միջամտությունը Կիպրոսի ներքին քաղաքական կյանքին և օրինականացնելով թուրքերի 1974թ․ ներխուժումը։

Հարց է ծագում․ որքա՞ն ինքնիշխան և կենսական կարող է լինել պետությունն իր տարածքում ունենալով օտարերկրյա զորքեր և չունենալով սեփական զինված ուժեր։

Կասկածի տակ էին մտնում նաև պետական կառավարման համակարգերի ինքիշխանությունն ու արդյունավետությունը։

Օրինակ՝ Կիպրոսի թուրքերը էթնիկական փոքրամասնություն էին կազմելու, բայց օրենքով Խորհրդարանի մանդատների կեսն իրենց է հասնելու։ Նրանք գրեթե «վետոյի» իրավունք են ստանում՝ միաձայն քվեարկելով։ Դա նշանակում էր, որ խորհրդարանի ոչ մի որոշում չէր կարող ընդունվել առանց Կիպրոսի թուրքերի համաձայնության։ Կասկածելի կլիներ նաև դատական համակարգը։ Միավորված Կիպրոսի Գերագույն դատարանի կազմը պետք է կազմված լիներ ամեն հայանքի երեք ներկայացուցչից, ինչպես նաև արտասահմանյան ներկայացուցիչներից (Թուրքիա, Հունաստան, Մեծ Բրիտանիա)։ Այսինքն՝ մեծ կլիներ հավանակնությունը, որ վերջնական որոշման իրավունքը ստանային արտասահմանի ներկայացուցիչները և նմանատիպ շատ այլ հարցեր։

Ամեն դեպքում՝ գլխավոր վտանգը տարածաշրջանում կայունության հասնելու համար այն էր, որ առաջ քաշվող մոդելը հետ-կոնֆլիկտային կարգավորումը չէր վերացնում, այլ ամրապնդում էր միջէթնիկական հակասությունները կղզում, իսկ ամենակարևորը՝ օրինականացնում էր 1974-1975-ին թուրքերի ստացած առավելությունները։

«Անանի նախագծով» նախատեսված էր ոչ միայն Կիպրոսի թուրքական հատվածի տարածքների կրճատում 37%-ից այն դարձնելով 28,5%-ի, մի շարք գրավիչ տարածքներ, այդ թվում՝ Կարպասիա թերակղզին մնում էր թուրքերի վերահսկողության տակ։

Անհավասար էր նաև փախստականների վերադարձի հնարավորությունները։ Թուրքական Կիպրոսի տարածք Կիպրոսի հույն փախստականների քիչ քանակություն կարող էր վերադառնալ, քան հակառակը և այլն։

Կիպրոսի հույների մտահոգությունն ավելացավ նաև «պրոթուրքական» մոդելը ապագա Միացյալ Կիպրոսի Հանրապետության քաղաքացիություն ստանալու հետ կապված։ Թուրք փախստականների մի մասը, 1974-1975-ին գալով կղզի, չէին հանդիսանում Կիպրոսի Հանրապետության քաղաքացիներ, նախատեսվում էր նրանց թույլ տալ բնակվել Հյուսիսային կղզում, իսկ ավելի ուշ՝ Միացյալ Կիպրոսի Հանրապետության քաղաքացիությյան իրավունք ստանալ։ Կիպրոսի հույների մտահոգությունն ավելացավ, քանի որ այս քայլով կղզում կսկսեին գերակշել թուրքերը։

Բուֆերային գոտի

Փորձագետները վստահ չեն, որ «Անանի նախագծի» իրականացումը չէր հանգեցնի հակամարտության մեծացմանը։ Այլ հակառակը, բոլորը գտնում են, որ նման կիսակոնֆեդերատիվ հանրապետությունը  շատ շուտով կհաստատեր իր անկեսունակությունը և անխուսափելիորեն կհանգեցներ նոր էթնո-քաղաքական և սոցիալ-տնտեսական կոնֆլիկտների։

Չնայած այս ամենին՝ Շվեյցարիայում Կիպրոսի Թուրքական Հանրապետությունն ընդունեց «Անանի նախագծի»  վերջին տարբերակը, ի տարբերություն Կիպրոսի հույների, ինչի հետ կապված ներգրավվեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի արբիտրաժային մեխանիզմը:

Մինչև հանրաքվեի վերջին օրը Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն փորձում էին համոզել Կիպրոսի հույներին և Անվտանգության Խորհուրդ ներկայացրել էին բանաձև, որով երաշխավոր էր դառնում Անվտանգության Խորհուրդը։ Բայց փորձերն ապարդյուն անցան։ ԱՄՆ-ն և Լոնդոնը ստացան Անվտանգության Խորհրդի բոլոր անդամների համաձայնությունը, բացի՝ Ռուսաստանից, որն առաջին անգամ օգտվեց իր «վետոյի իրավունքից»։ Մոսկվան նշում էր, որ այդ քայլում ճնշում է գործադրվում կիպրոսցիների վրա։

Ճնշում իսկապես կար և՛ ներքին և՛ արտաքին, բոլոր ԶԼՄ-ները սկսեցին գրել «կա՛մ հիմա, կա՛մ երբեք»։ Կիպրոսի հույները նշում են, որ համայնքում ոչ այնքան բարենպաստ իրավիճակ էր ստղծվել եպիսկոպոսների պատճառով։

Արդյունքում՝ Կիպրոսի թուրքերի 65%-ը աջակցեցին «Անանի նախագիծը», իսկ Կիպրոսի հույների ավելի քան 75%-ը մերժեցին։

Այսօր միջազգային հանրությունը Կիպրոսին հնարավորություն է տվել, այսինքն՝ «Կիպրոսի հարցի լուծումը պատկանում է կիպրոսցիներին»։ Բայց այս պայմաններում խաղաղ գործընթացն այդքան էլ հարթ չի ընթանում։ Նույնիսկ 13 տարի անց կղզու միավորման հարցը ամենալուրջ խոչընդոտն է։

2009-ին Եվրոպայի Խորհրդարանը «Թուրքիայի եվրաինտեգրմանը վերաբերող բանաձևով» կոչ էր անում Թուրքիային հանել զորքերը Կիպրոսից հակամարտության կարգավորման համար, բայց չպետք է մոռանալ, որ կղզում է գտնվում են նաև Հունաստանի զորքերը։

Հիմա փորձում են կողմերին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ, բայց եթե կողմերը նույն դիրքորոշումով վերադառնան, ապա հարցը կրկին կձախողվի լուծվել։

Այս մասին գրում է regnum.ru լրատվական գործակալությունը:

https://regnum.ru/news/polit/2361421.html

contact@western-armenia.eu