Արևմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ Սեդա Մելիքյանի ուղերձը,Հայաստան պետության Դե Ֆակտո ճանաչման 101-րդ տարելիցի կապակցությամբ։ 1920 թվականի հունվարի 19-ին հայկական երկու պատվիրակությունների ղեկավարներին տեղեկացրին, Փարիզի Խաղաղության վեհաժողովի որոշումով «դե ֆակտո» ճանաչվում է հայկական պետության անկախությունը և ինքնիշխանությունը ներառյալ Արևմտյան Հայաստանի տարածքում։ Անկախության ճանաչումը ձևակերպված էր այսպես. 1/ Դաշնակիցների Գերագուն Խորհուրդը հայտարարությամբ տեղեկացնում է, որ ճանաչում է Հայկական պետության կառավարությունը, որպես փաստացի կառավարություն 2/ որոշված է, որ ճանաչումը չի կանխորոշում Հայկական պետության սահմանների հարցը