Միջինարևելյան ցունամին մոտենում է Անդրկովկասին

Ներկայացնում ենք Regnum-ում հրապարակված Ստանիսլավ Տարասովի հոդվածը՝ Նախիջանի շուրջ ընթացող զարգազումների հետ կապված։

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրիմը պաշտոնական այցով մեկնել է Նախիջևան և բանակցություններ վարել Նախիջևանի Ինքնավարության Գերագույն Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ։

Վերջին ինը տարվա ընթացքում սա թուրքական քաղաքական գործչի առաջին այցն էր, այն էլ վարչապետի մակարդակով։

Եթե հետևենք թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ներին, կողմերի քննարկման կարևոր առարկա է եղել առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման հարցրերը։

Հրապարակված տվյալների համաձայն, նախորդ 11 ամիսների ընթացքում Թուրքիայի մասնաբաժինը Նախիջևանի Ինքնավարության առևտրաշրջանառության մեջ մեծացել է՝ հասնելով 7մլն 685 հազար դոլարի։ Բացի այդ՝ Նախիջևանն իրավունք է ստացել ապրանքների ազատ արտահանում դեպի Թուրքիա, ինչը, ըստ փորձագետների, թույլ կտա արտահանման ծավալը հասցնել մինչև 100 մլն դոլարի։

Ամեն դեպքում մեզ ներկայացվում է, որ Յըլդըրիմի այցը կապված էր միայն դրա հետ։ Նախօրեին Թալիբովը ժամանել է Իրան, որտեղ հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ ղեկավար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ։ Նախիջևանի ղեկավարն իր հետաքրքրությունն է հայտնել Իրանի հետ էներգետիկ, տուրիստական և բեռնափոխադրման ոլորտներում հետագա ընդլայման շուրջ։

Սա որոշ յուրահատկություններ է բացահայտում: Առաջինը։ Նախիջևանի ուղղությամբ թուրք-ադրբեջանական հարաբերությունները ինքնավարության և Ադրբեջանի միջև ընդհանուր սահմանի բացակայության պատճառով որոշակի խնդիրների առաջ են կանգնում Իրանի խնդրի պատճառով։

Երկրորդ․ Ինքնավարությունը չի սահմանակցում Արցախի հետ։

Երրորդ։ Հայ-ադրբեջանական զինված կոնֆլիկտի դեպքում Նախիջևանը կարող է ռազմական գործողությունների թատերաբեմում հայտնվել։ Ի դեպ, 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ Նախիջևանի Հայաստանի հետ սահմանին մի քանի միջադեպեր տեղի ունեցան։

Բաքուն շարունակում է Նախիջանում զենքի կուտակումը, Թուրքիայի հետ համատեղ տարբեր զորավարժություններ է անցկացնում, բոլոր նախանշաններով ցանակնում է այնտեղ մեծացնել Անկարայի կարգավիճակը, ինչը Թեհրանի սրտով չէ։ Այնպես որ, այս ուղղությամբ շարունակում է պահպանվել կոնֆլիկտի ներուժը։

Իրավիճակից դուրս գալն այսպես պետք է լինի

Առաջին։  Նախիջևանը բացել Թուրքիայի և Իրանի միջոցով, ամրապնդել այդ անկլավի ինքնուրույն նշանակությունը՝ առանց իր դիրքորոշումը կապելու  ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։

Երկրորդ։ Թուրք-հայկական առևտրային հարաբերությունների հաստատում։

Ադրբեջանը կմտածի նաև Նախիջևանի հարցը լուծել՝ իր կազմի մեջ այն մտցնելով, սակայն Մոսկվայի և Կարսի պայմանագրերում շեշտված է, որ Նախիջևանը չի կարող մտնել Ադրբեջանի կազմի մեջ։

Մեր տեսանկյունից Նախիջևանի հարցի լուծումը կարող է հանգեցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը և այդ ուղղությամբ ջանքեր պետք է թափել հենց հիմա, քանզի չգիտենք՝ ինչպիսին կլինի ապագա Քուրդստանի կառուցվածքը, և արդյոք Նախիջանը չի մտնի Իրանական Քուրդստանի կազմի մեջ։

Քուրդիստան

Չի կարելի բացառել նաև այն, որ Իրանը որոշակի հանգամանքների պարագայում ձգտի իր իշխանության տակ առնել Նախիջևանը։ Այո, Ռուսաստանը պետք է դադարի «արտաքին դիտորդի» դեր խաղալ և պատրաստ լինել սպասվող միջինարևելյան ևս մեկ ցունամիի, որն այս անգամ կշարժվի դեպի հյուսիս՝ Անդրկովսկաս։

Աղբյուրը՝ Regnum.ru լրատվական գործակալություն։