Բաթումի պայմանագրի* հարյուրամյակի առաջին հետեւանքը

Բաքուն պատրաստ է լայն ինքնավարություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին և ապահովել հայկական բնակչության քաղաքացիական իրավունքը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հասարակա-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը:

«Մենք պատրաստ ենք որոշակի փոխզիջման և խնդրի կառուցողական կարգավորմանը: Այդ կապակցությամբ մենք կարծում ենք, որ միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում առավել լայն ինքնավարություն տրամադրելն է»,- Հասանովն ասել է իսրայելական The Jerusalem Post պարբերականի հետ զրույցում:

Հասանովն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման ժամանակ անհրաժեշտ է պահպանել միջազգային իրավունքի նորմերը:

* Բաթումի պայմանագիր