ՆԱԽԻՋԵՒԱՆ — Regnum-ի մեկնաբանը Նախիջեւանի կարգավիճակի հարցում հակասություն է տեսնում Ադրբեջանի եւ ինքնավարության սահմանադրության միջեւ: Մինչ համապետական հիմնական օրենքում ֆիքսված է, որ Նախիջեւանը «ինքնավար պետություն է Ադրբեջանի կազմում», իքնավարության սահմանադրությունն ասում է, որ Նախիջեւանի կարգավիճակը որոշված է Մոսկվայի (1921թ. մարտի 16-ի) եւ Կարսի(1921թ. հոկտեմբերի 13-ի) «միջազգային պայմանագրերով»:

Իսկ դրանք Նաիջեւանը համարում են ոչ թե Ադրբեջանի կազմում, այլ՝ պրոտեկտորատի տակ: Մեկ անգամ՝ 1991թ.-ին Նախիջեւանն օգտվել է իր՝ Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերով ամրագրված, կարգավիճակից եւ չի մասնակցել Ադրբեջանի նախագահի ընտրությանը: Քաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում այդ նախադեպը կարող է կրկնվել: Մանավանդ որ վերջին մեկ-երկու ծաբաթվա ընթացքում Նախիջեւանը շփումներ է ունցել Իրանի եւ Թուրքիայի հետ: Այս համապատկերին բավական ուշագրավ է Ադրբեջանի նախագահի օգնական Հասանովի հայտարարությունը, որ Բաքուն ԼՂ հարցում պատրաստ է որոշակի փոխզիջման եւ համարում է, որ «հակամարտության կայուն, արդյունավետ եւ արդարացի կարգավորման հիմնական ճանապարհն Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի տեղաշրջանին ավելի լայն ինքնավարության եւ այնտեղ ապրող հայ բնակչության քաղաքացիական, լիակատար սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների երաշխիքների տրամադրումն է՝ Ադրբեջանի օրենսդրության եւ միջազգային իրավունքի նորմմերին համապատասխան»:

Ասվածին եթե մոտենանք « ԼՂ կարգավորման » հայտնի հայեցակարգի տեսանկյունից, ապա Հասանովն ուշադրության պարզապես արժանի չէ: Բայց մոտեցումը հետքրքրական է Ադրբեջանի՝ որպես պետության, ապագայի մասին կանխատեսումների առումով: Բանն այն է, որ ինչ Հասանովն է ասում, ներկայումս Ադրբեջանի սահմանադրությունը չի երաշխավորում՝ ոչ «Լեռնային Ղարաբաղի ավելի լայն ինքնավարությունը», ոչ տեղաշրջանի հայ բնակչության քաղաքացիական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների «լիակատար երաշխիքը»:

Իր այդ մոտեցումը միջազգայնորեն ընկալելի դարձնելու համար Ադրբեջանը պետք է գնա սահմանադրական խոր փոփոխությունների: Կանի՞ Բաքուն այդ քայլը: Մասնավորապես, կփոխի՞ սահմանադրության այն հոդվածը, որով Ադրբեջանը հայտարարված է «ունիտար պետություն»: Ունիտար պետությունը չի կարող ունենալ «ավելի լայն ինքնավարությամբ օժտված» սուբյեկտ: Իսկ այդ դեպքում պետք կլինի վերանայել նաեւ Նախիջեւանի կարգավիճակը: Դա Ադրբեջանը կտանի դեպի ֆեդերատիվ կառուցվածքի:

Ինքնավարություն կպահանջեն թալիշները եւ լեզգիները: Դժվար է ասել՝ Բաքվում որոշակի կախածրագրավորումներ արվու՞մ են: Փաստ է միայն, որ այդ երկիրն իրեն հռչակել է 1918-20թ.թ. դեմոկրատական հանրապետության իրավահաջորդ: Իսկ 1918թ. մայիսի 28-ին Ադրբեջանը հռչակվել է որպես Արեւելյան եւ Հարավային Անդրկովկասում ապրող բոլոր ժողովուրդների պետություն: Կհետեւի՞ ներկայիս Ադրբեջանն այդ Հռչակագրին:

Վահրամ Աթանեսյան

Աղբյուրին եթե մոտենանք

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն:

Իսկ 1920թ. հունվարի 19-ին՝ Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդը դե ֆակտո (de facto) եւ 1920թ. Մայիսի 11ին՝ Սան-Ռեմոյի համաժողովի ժամանակ դե յուրէ (de jure)  ճանաչեց այն՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն, որի սահմանները Թուրքիայի հետ 1920թ. նոյեմբերի 22-ին սահմանագծել է ԱՄՆի նախագահ Վուդրո Վիլսոնը:

Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը (ներառյալ Նախիջեւանը) ՄԱԿի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից  բռնազավթված լինելու է պատճառով:

Հիշեցնենք, որ 1894-ից միչև 1923թ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարության կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության: