Սև ծովի հատակով խողովակաշարը կանցնի շուրջ 900կմ

 

«Թուրքական հոսքի» կառուցումն ակտիվորեն շարունակվում է: Մինչ օրս Գազպրոմն արդեն  իրականացրել է երկու գազամուղով  գազատարի կառուցման ավելի քան 700 կմ: Այդ մասին հայտնել է «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը:

Միլլերի խոսքով՝ կատարվել է նախատեսված աշխատանքի մոտ 38%-ը: Նշենք, որ գազատարի երկարությունը պետք է գերազանցի  900կմ:

Ինչպես հաղորդվել էր գազատարի 600 կմ պետք է կառուցվեր 2017-ի դեկտեմբերին: Այդ ժամանակ ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը հայտարարեց, որ կառուցման աշխատանքները շատ արագ տեմպով են ընթանում. մոտավորապես օրը 4 կմ խողովակաշար է տեղադրվում: Սա նշանակում է, որ աշխատանքները կավարտվեն հայտարարված ժամկետներում:

Հիշեցնենք, որ նոր գազատարը Ռուսաստանից Թուրքիա անցնում է Սև ծովի հատակով, սկսվում է Կրասնոդարի մարզի Անապա շրջանից և հասնում դեպի արևմտյան Թուրքիա: Առաջին գիծը նախատեսված  է թուրք սպառողներին գազ տրամադրելու համար, երկրորդը՝ Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի համար է:

«Թուրքական հոսքի» կառուցման առաջին թույլտվությունը թուրքերը ստացել են 2016թ. սեպտեմբերին: Իսկ հոկտեմբերին արդեն Մոսկվայի և Անկարայի միջև ստորագրվեց համաձայնագիր երկու գծով գազատարի կառուցման համար՝ տարեկան 15.75 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ գազի հոսքով: «Թուրքական հոսքի» կառուցումը սկսվել է 2017թ. մայիսի 7-ին:


NTV – 02.06.2016[1]

Հիշեցնենք, որ «Թուրքական հոսքի» կառուցման հարցը մի պահ գրեթե հանված էր օրակարգից ռուս-թուրքական լարված հարաբերությունների պատճառով: Նույնիսկ Ռուսաստանի Էներգետիկ զարգացման ֆոնդի տնօրենը անհավանական էր համարում գազատարի կառուցման հնարավորությունը: «Կարելի է վերականգնել նախագիծը, բայց նախագիծ որպես այդպիսին չկար էլ: Իմ տեսանկյունից այսօր «Գազպրոմի» համար այդքան էլ լավ ժամանակներ չեն  այդ նախագիծն իրականացնելու համար» ,- ասել է Պիկինը:

Ի դեպ, այն ժամանակ Պիկինը նշել էր գազատարի անցման ճանապարհը. «Նախագիծն անցնելու է Սև ծովի հատակով, դուրս է գալու թուրքական տնտեսական սահմանի որոշակի հատված և անցնելու է թուրքական տարածքով: Բայց հստակեցում չկա, հետագայում Թուրքիայի և Հունաստանի սահմանով անցնելուց հետո ինչպես կշարունակի ուղին»:

Այսօր արդեն «Թուրքական հոսքը» իրականություն է: Սպասվում է, որ «Թուրքական հոսքով» գազի տարանցումը կմեկնարկի 2019 թ-ի դեկտեմբերին:

Նշենք, որ գազատարի կառուցման արժեքը, ըստ «Գազպրոմի», կկազմի շուրջ 6 մլրդ դոլար:

http://www.western-armenia.eu/news/Actualite/2016/Ratification_du_Traite_de_Sevres/Zapadnaya_Armeniya_ratifitsiruyet_Sevrskiy_Dogovor-24.06.2016.pdf

http://www.consultant.ru/document/cons_doc_LAW_21357/

http://www.consultant.ru/document/cons_doc_LAW_21357/bcc596b5fe0de625b2dfd1c71cbd09ad08a91bc1/

[1]Արևմտյան Հայաստանի բացառիկ տնտեսական գոտու սահմանների որոշման հռչակագիր