2021 թվականի մարտի 15-ին, Արևմտյան Հայաստանի Կառավարության և Ազգային Ժողովի պատվիրակությունը՝ վարչապետ Սեդա Մելիքեանի գլխավորությամբ ծաղիկների խոնարհեցին հայ ազգային–ազատագրական շարժման մարտիկ, Արևմտյան Հայաստանի զավակ Սողոմոն Թեհլերյանի կիսանդրու մոտ, ով 1921 թվականի այս օրը ի կատար է ածել հայերի դեմ իրականացված ցեղասպանությանգլխավոր կազմակերպիչ Թալեաթի մահավճիռը:

1921 թ-ի մարտի 15-ի առավոտյան Թեհլերյանը փողոցում դիմահար կրակոցով սպանել է Թալեաթին և հանձնվել ոստիկանությանը: Դատավարության ընթացքում բացատրել է իր արարքի դրդապատճառը, մերկացրել երիտթուրքերի հանցավոր հակահայ քաղաքականությունը:
Եվրոպայի առաջադեմ հասարակայնության ճնշմամբ Բեռլինի դատարանն արդարացրել է 25-ամյա Սողոմոնին և հենց դատարանի դահլիճից ազատ արձակել։

Հարգանքի տուրք մատուցելով մեծ հայորդուն՝ պատվիրակության ղեկավար Սեդա Մելիքեանը հիշատակեց Թեհլերյանի ազգանվեր գործունեության մասին և խոսեց նրա հերոսական արարքի պատմական կարևորության մասին: