Ներկայացնում ենք Regnum-ում հրապարակված Ստանիսլավ Տարասովի հոդվածը՝ տարածաշրջանում ընթացող զարգացումների շուրջ։

«Թուրքական Milli Gazete թերթը, վերլուծելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իրանական քաղաքականությունը, ենթադրում է, որ հետագայում այն «ավելի կատաղի» կդառնա, քանզի Վաշինգտոնը Իրանը դիտարկում է որպես «Մեծ Միջին Արևելք» նախագծի իրականացման ճանապարհի երկու խոշոր թիրախներից մեկը։

Առաջին թիրախը՝ Թուրքիան, արդեն խրված է իրականացված քրդական նախագծի մեջ։ Ինքը՝ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, խոսում է, որ Արևմուտքը «ուզում է իրականություն դարձնել 100 տարի առաջ բաժանված քարտեզը», նկատի ունենալով 1916թ․ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից ստորագրված Սայքս-Պիկոյի համաձայնագիրը, որով նախատեսվում էր Առաջին համաշխարհային պատերազմից հետո Օսմանյան կայսրության տարածքների նշանակալի մասի վերբաշխումը դաշնակիցների միջև։

Թուրքիայի մոտալուտ փլուզման մասին բացեիբաց գրում են ամերիկյան փորձագետները՝ և՛ Foreign Policy in Focus-ը, և՛ Federation of American Scientist-ը, և՛ Bipartisan Policy Center-ը։ Պատահական չէ, որ Անկարան լրջորեն մտահոգված է ԱՄՆ կողմից Սիրիայի քրդերին աջակցություն ցուցաբերելու համար։

Սրա հետ կապված, ֆրանսիացի փորձագետ, Փարիզի ինստիտուտի քաղաքական հետազոտության դոցենտ Ֆրեդերիկ Անսելը Le Figaro թերթում հանդես է եկել Մեծ Միջին Արևելքում 2018-ին սպսվող հնարավոր աշխարհաքաղաքական վերափոխումների կանխատեսմամբ, հայտարարելով, որ «արաբական գարունը» շարունակվում է և աշխարհագրորեն կարող է ընդլայնվել։

Իսկ այժմ կարող ենք «արաբական աշխարհի բալկանացումը և աղետալի փլուզումը» իրականացված փաստ համարել։

Այդ պատճառով, նրա կարծիքով, իրանական խնդրի ներկա արդիականացումը, Կովկասին մոտեցող աշխարհաքաղաքական դեգրադացիայի ալիքն է, որը, ըստ ամերիկացի ստրատեգների, ներառված է «Մեծ Միջին Արևելք» նախագծի մեջ, և ենթադրում է այդ տարածաշրջանում իրադարձությունների զարգացման նոր դինամիկա, որն ավելի վաղ դիտարկվում էր որպես ծայրամասային օղակ։


Սայքս-Պիկոյի համաձայնագիր. Քարտեզի բնօրինակը. 1916թ․

Դիտարկվում է մեկ կարևոր յուրահատկություն։ Հարցը նրանում է, որ ԱՄՆ-ն «Մեծ Միջին Արևելք» նախագծում վերջերս է ներառել Անդրկովկասը։ Դրանից առաջ տարածաշրջանը դիտարկվում էր որպես հետսովետական տարածք, որտեղից հարևան Միջին Արևելք հնարավոր էր մեծ ռազմաքաղաքական լարվածություն մտցնել։ Այս տարածքները տարբեր ժամանակներում եղել են կա՛մ Պարսկական, կա՛մ Օսմանյան կայսրության տիրապետության տակ։

Ռուսական կայսրությանը մնացած շատ տարածքներ հետագայում պարզվեց՝ խրված են պատմական, սոցիալ-տնտեսական, ազգային-տարածքային, դավանանքային, աշխարհաքաղաքական և այլ խնդիրների մեջ։ Եվ սա առաջին անգամ իր մասին հիշեցրեց Ռուսական կայսրության փլուզումից հետո, երբ 1918թ․ ի հայտ եկան անկախ պետություններ՝ Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը։

Այդ ժամանակ տարածքային վեճերի պատճառով նրանց միջև սկսվեցին տարածաշրջանային պատերազմներ, որոնք շատ հաճախ ստանում էին միջէթնիկական բախումների բնույթ։

Այդ խնդիրները «սառեցվեցին» սովետական միության ձևավորման ժամանակ։ Այս ամենը երկրորդ անգամ պայթեց ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991թ․, երբ Անդրկովկասում նոր անկախ պետությունների կազմավորումը ուղեկցվեց նոր բախումներով։ Սա մի կողմից։

Մյուս կողմից, Բաքուն, ինչպես և 1918թ-ին, բռնեց պրոթուրքական ուղղություն՝ ելնելով «մեկ ազգ, մեկ պետություն» սկզբունքից, որը նախատեսում էր տարածաշրջանում պոտենցիալ աշխարհաքաղաքական փոփոխություններ՝ անգամ դրա տարածքներից դուրս գալով (Իրանական Ադրբեջանի գործոնը հաշվի առնելով)։

Եթե Անդկովկասի 1991թ․ իրադարձությունները պայմանականորեն անվանենք «կովկասյան գարուն», ապա դրա արդյունքը հետևյալն է․ Ադրբեջանը և Վրաստանը կորցրին նախկին Խորհրդային Ադրբեջանի և Վրաստանի տարածքների զգալի մասի վրա վերահսկողությունը, այն պարագայում, որ Հայաստանը ոչ միայն պահպանեց նախկին խորհրդային Հայաստանի տարածքների վերահսկողությունը, այլև մեծացրեց վերահսկողության գոտին։  Դրա հետ մեկտեղ այժմ Երևանը հանդիսանում է գրեթե բոլոր ինտեգրացիոն կառույցների անդամ, որոնք ձևավորվել են հետխորհրդային տարածքներում, մինչդեռ Վրաստանը դուրս եկավ ԱՊՀ-ից և փորձում է անդամագրվել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։

Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ապա նրա «թուրքական թևը» անհետանում է՝ կորցնելով ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի աջակցությունը։ Բաքվի, Անկարայի նաև Թեհրանի համար հնարավոր է միաժամանակ պոտենցիալ աշխարհաքաղաքական մարտահրավերներ առաջանան, երբ Վաշինգտոնը սկսի խթանել հարևան Միջին Արևելքից Անդրկովկասում և Իրանի հյուսիսային սահմաններին «աշխարհաքաղաքական ալիքների» առաջացմանը:

Ամերիկացի ռազմական վերլուծաբան Սթիվեն Բլանկի կարծիքով «ցանկացած կտրուկ իրադարձություն իրավիճակը կարող է փոխել»։ Նկատենք, որ Թրամփը չի ցուցաբերում մտայնություն ծածկել Թուրքիայի քաղաքականությունը, որը փորձում է իրականացնել իր երկու արտաքին քաղաքական նկրտումները՝ պանթուրքիզմ և նեոօսմանականություն, որոնք չեն համապատասխանում, այսպես կոչված, հավաքական Արևմուտքի պահանջներին։

Այդ իմաստով՝ Թուրքիայի նախագահը և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևը պարտություն են կրում։ ԱՄՆ-ի նախագահի քաղաքականությունը նրանց համար անակնկալ է բոլոր առումներով։ Մոտ ապագայում ամերիկացիները Անդրկովկասում չեն փոխելու իրենց քաղաքականությունը։ Ավելի հեռավոր ապագայում տարածաշրջանը կարող է տարբեր սցենարների համար հենարան դառնալ՝ «Մեծ Միջին Արևելքի» ստեղծման ճանապարհին»։

Աղբյուրը՝ Regnum.ru:

https://regnum.ru/news/polit/2367266.html

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն: Իսկ 1920թ. հունվարի 19-ին՝ Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդը դե ֆակտո (de facto) և 1920թ. Մայիսի 11-ին՝ Սան-Ռեմոյի համաժողովի ժամանակ դե յուրէ (de jure) ճանաչեց այն՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն, որի սահմանները Թուրքիայի հետ 1920թ. նոյեմբերի 22-ին սահմանագծել է ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը:
Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից  բռնազավթված լինելու է պատճառով:
Հիշեցնենք, որ 1894-ից միչև 1923թ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարության կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության: