Մերսինի Տարսոն  նահանգում, մի տան բակում իրականցված  պեղումների արդյունքում հայտնաբերվել է խճանկար, որը թվագրվում է մ․թ․ 2-րդ դարով։

ԿԻԼԻԿԻԱ — Անվտանգության միավորումները տեղեկություն են ստացալ առ այն, որ Շեհիթ Մուստաֆա թաղամասում իրականացված պեղումների արդյունքում հայտաբերվել է հին շրջաններին վերագրվող խճանկար։

Դեպքի վայր մեկնած ոստիկանական խմբերը արձանագրել են, որ տան այգում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերվել է 4 մետր խորությամբ և 3 մետր  տրամագծով հոր, իսկ  հորի հատակի վրա հայտաբերվել է4-5 մ2 լայնությամբ 1800 տարվա հնության խճանկարով և  80 սմ  տրամագծով սարկոֆագ հիշեցնող մի սյունակ։

Ոստիկանական խմբերը, ովքեր կապ են հաստատել թանգարանի աշխատակիցների հետ , շարունակում են հետաքննությունը։ Դեպքի առթիվ ձերբակալվել է Ս․Ա․-ն։

Այս մասին տեղեկություններ է հայտնել milliyet.com.tr լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ 1920 թվականի օգոստոսի 4-ին Ֆրանսիայի հովանավորության ներքո Ադանայում հռչակվեց Կիլիկիայի անկախ հանրապետությունը: Սակայն 1921 թ. Հոկտեմբերի 20-ի  Ֆրանսիայի և քեմալական Թուրքիայի միջև կնքված Անկարայի պայմանագրով  ոտնահարվեցին Կիլիկիայի ողջ բնակչության իրավուքնները: Այս պայմանագրով ֆրանսիացիները 1922թ-ի հունվարի 5-ին թուրքերին հանձնեցին Ադանայի նահանգը և հեռացան: Նոր կոտորածի սպառնալիքը ստիպեց Կիլիկիայի 150 հազար հայերին վերստին տեղահանվել ու գաղթել Սիրիա, Լիբանան, Հունաստան և այլուր: