ՄԱԿ — Գլխավոր Ասամբլեան՝ վերահաստատելով իր համապատասխան բանաձևերը՝ ներառյալ Երուսաղեմի հարցով 2017թ․ նոյեմբերի 30-ի 72/15 բանաձևը,վերահաստատելով նաև Անվտանգության Խորհրդի համապատասխան բանաձևերը՝ ներառյալ 1967թ․ նոյեմբերի 22-ի 242 բանաձևը, 252-ը՝ 1968թ․ մայիսի 21-ից, 267-ը՝ 1969թ․ հուլիսի 3-ից, 298-ը՝ 1971թ․ սեպտեմբերի 25-ից, 338-ը՝ 1973թ․ հոկտեմբերի 22-ից, 446-ը՝ 1979թ․ մարտի 22-ից, 465-ը՝ 1980թ․ մարտի 1-ից, 476-ը՝ 1980թ․ հունիսի 30-ից, 478-ը՝ 1980թ․ օգոստոսի 20-ից և 2334-ը՝ 2016թ․դեկտեմբերի 23-ից,առաջնորդվելով Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրության նպատակներով և սկզբունքներով և կրկին վերահաստատելով՝ մասնավորապես, տարածքները ուժով ձեռք բերելու անթույլատրելիությունը,հաշվի առնելով Սուրբ քաղաք Երուսաղեմի հատուկ կարգավիճակը, և մասնավորապես, անհրաժեշտությունը պաշտպանել և պահպանել այդ քաղաքի ունիկալ հոգևոր, կրոնական և մշակութային բնույթը, ինչպես նախատեսված է ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերում,

ընդգծելով, որ Երուսաղեմի հարցը դասվում է այն հարցերին թվին, որոնք վերաբերվում են վերջնական կարգավիճակին և պետք է որոշվեն բանակցությունների միջոցով ՄԱԿ-ի համապատասխան դրույթների համաձայն,վերջերս կայացրած որոշումների վերաբերյալ արտահայտելով խորը ափսոսանք, որոնք վերաբերվում էին Երուսաղեմի կարգավիճակին,

1․ հաստատում է, որ ցանկացած միջոցներ և գործողություններ, ուղղված Սուրբ քաղաք Երուսաղեմի բնույթի, կարգավիճակի կամ դեմոգրաֆիական կազմի փոփոխությանը, չունեն իրավական ուժ, անվավեր են և պետք է չեղյալ հայտարարվեն Անվտանգության Խորհդի համապատասխան բանաձևերի համաձայն, և դրա հետ կապված կոչ է անում բոլոր պետություններին չբացել դիվանագիտական ներկայացուցչություններ Սուրբ քաղաք Երուսաղեմում Անվտանգության Խորհրդի 478 (1980թ․) բանաձևի համաձայն,

2․պահանջում է, որպեսզի բոլոր պետությունները հետևեն Անվտանգության Խորհդի բանաձևերին, որոնք վերաբերվում են Սուրբ քաղաք Երուսաղեմին և չնաձեռնեն որևէ գործողություն կամ քայլ, որը կհակասի այդ բանաձևերին,

3․ կրկին կոչ է անում վերանայել բացասական միտումները, որոնք վտանգում են երկու պետությունների գոյության սկզբունքի համաձայն հակամարտության կարգավորման հնարավորությունը, ինչպես նաև ամրապնդել և խթանել միջազգային և տարածաշրջանային ջանքերը և աջակցությունը, ուղղված Մերձավոր Արևելքում համապարփակ, արդար և երկարատև խաղաղության հրատապ ձեռքբերմանը, ՄԱԿ-ի, Մադրիդյան մադատի համապատասխան բանաձևերի համաձայն, ներառյալ «հողերը հանուն խաղաղության» սկզբունքը, Արաբական խաղաղության նախաձեռնության և «քառյակի» «ճանապարհային քարտեզի» և իսրայելյան օկուպացիայի դադարեցումը, որը սկսվել է 1967թ։

4․ որոշում է ժամանակավորապես դադարեցնել տասներորդ արտակարգ նիստի աշխատանքը և անդամ պետությունների պահանջով լիազորել Գլխավոր Ասամբլեայի վերջին նստաշրջանի Նախագահին` վերսկսելու հատուկ նիստի աշխատանքը: