ՄՇԱԿՈՒՅԹ — Պաշտոնապես Արաբական այբուբենը Արամեական այբուբենի Նաբատայի տարբերակի ածանցյալն է, որը ծագել է փյունիկյան այբուբենից, որն էլ հրեական և հունական այբուբենների հիմքում է (ըստ այդմ՝ կիրիլյան և հռոմեական այբուբենները)։

Նաբատայի այբուբենի ակունքներն են Եգիպտական հիերոգլիֆները, պրոտո-սինայական այբուբենը, փյունիկյան այբուբենը, արամեական այբուբենը, սիրիական այբուբենը և այլն։

Ի՞նչ գիտենք մենք Նաբատայան ցեղերի մասին, ովքեր բնակվել են հարավային Սիրիայում, Հորդանանում, հյուսիսային Արաբիայում և Սինայի թերակղզում։

Որոշ աղբյուրներ նշում են, որ Նաբատայանները (ըստ Դիոդորոսի նկարագրության) եղել են քոչվոր։ Ինչո՞ւ է Դիոդորոսը ներկայացրել նրանց որպես քոչվոր։ Նրանք ունեին գրային համակարգ, հայրենիք և ավանդույթներ։ Նաբատայանների քարավանները (հիմնականում մ․թ․ա․ 4-րդ դարում) ունեցել են ազատ տեղաշարժի իրավունք առանց որևէ հարկային սահմանափակման։ Նրանք ապրանքներ են  ստացել Հարավային Արաբիայից և տեղափոխել դրանք Պետրա։ Պետրայից հատել են Պաղեստինի անապատը՝ հասնելու նավահանգստային քաղաք Գազա կամ Եգիպտոսի Ռինոկոլուրա։

Այս մարդկանց վերաբերյալ շատ ուսումնասիրություններ կան, բայց չկան հստակ պատասխաններ, թե ովքեր էին նրանք։ Իմ ուսումնասիրությունները բերեցին նրան, որ այդ մարդիկ զարգացրել են Հարավի մարդկանց, այսօրվա Արաբիայի, ջրահավաքման համակարգը (բնօրինակը՝ Հարավիա, հարավի մարդիկ հայերենով։ Այսպիսով՝ հայերը հարավում ապրող բոլոր մարդկանց և տարբեր ցեղերին անվանել են հարավի մարդիկ)։ Սա նշանակում է, որ Նաբատայի մարդիկ հավանաբար եկել են հարավից։ Նաբատայանների մեծագույն  ձեռքբերումը հավանաբար ջրի կառավարման համակարգն էր։ Նրանք զարգացրել են անձրևաջրերը հավաքելու համակարգ օգտագործելով ջրագծեր, խողովակներ և ստորգետնյա ջրամբարներ։ Ի հավելումն, նրանք ստեղծել եմ շատ ամուր, ջրակայուն ծեփամածիկ, որը առ այսօր գոյություն ունի։

Նրանք նաև ստեղծել են ձգողականության ուժով աշխատող բարդ կավե խողովակաշարեր և ջրամբարներ, որոնք օգնում էին զարգացնել քաղաքային կենտրոնները։

Նրանք ենթադրվում է, որ Եդեսիայից էին (հայկական Եդեսիա կամ Ուրֆա)։

Քաղաքի սիրիական անունը «Orhay» է, երևի թե կապված է Եդեսիայում հայտնաբերված մի մետաղադրամի վրա դրոշմված անունից՝ Անտիոքոս Եպիփանէսի անվան հետ (մ․թ․ա․175–164թթ․)։

Նույն անունը հայերենում հնչում է Ուռհա՝ թարգմանված Ուռհա, Օուրհա, արաբերենով՝ الرُّهَا Էր-Ռուհա կամ Ար-Ռուհա, քրդերեն՝ Ռիհա։ Բյուզանդական կառավարման շրջանում այն կոչվում էր Հուստիանոպոլիս։ Այսպիսով՝ նաբատայանները գալիս էին հայկական Ուրֆայից։ Հենց նաբատայաններն էին, որ գրավոր համակարգը բերեցին հարավ։

Ինչո՞ւ է այդ համակարգը կոչվում բաղաձայն։ Ամեն ինչ ավելի պարզ է, քան մեզ թվում է․ այդ համակարգը հիմնված է հնագույն հայկական նոտաների վրա, որոնք հայտնի են որպես խազեր։

Հնագույն ժամանակներից սկսած հայկական նոտաները ունեին իրենց նոտագրության սեփական համակարգը, որը կոչվում էր «հայկական խազային համակարգ»։ Սա ինչ-որ չեզոք նոտագրություն է։ Խազային համակարգը հնարավոր դարձրեց մոնովոկալ մեղեդիների և շարականների կատարումը, որը որոշում է տևողությունը, ձայնի ուժգնությունը, երանգը, հնչյունային գիծը և այլն։

Պաշտոնական աղբյուրները համակարգը վերգարում են 8-րդ դարին, բայց դա այդպես չէ։ 8-րդ դարում համակարգը մի քիչ պարզեցվել և համապատասխանեցվել է շարականներին (որոնք նույնպես հիմնված են նախաքրիստոնեական հայկական երգերի վրա)։ Բայց խազային համակարգը հնագույն հայկական արմատներ ունի։

Ինչևէ, նույնիսկ պարզեցված ձևով այն պարունակում է մեծ քանակությամբ տարբեր սիմվոլներ և պայմանական նշաններ, ինչը խազային նոտագրությունը գործնական առումով դարձրել է բարդ կիրառելի։ Հենց դա է պատճառը, որ այն դուրս է եկել գործածությունից և 18-19-րդ դարերում ամբողջապես մոռացվել։ Իսկ 19-րդ դարի սկզբներին մի նոր, ավելի պարզ և հեշտ կիրառելի համակարգ մտավ հայ երաժշտության մեջ։

Այս մասին գրում է «narinnamkn.wordpress.com » լրատվական գործակալությունը: