ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Մշո գավառի Վարթո գավառակում քանդվել է այն գերեզմանտան տարածքը, որտեղ գտնվում էր 27 ՔԱԿ (PKK)-ականների գերեզմանները։ (Գերեզմանոցը 2015 թվականին նույնպես ոչնչացվել է) ։

Բիթլիս նահանգում գտնվող Գարզան  գերեզմանատնից հետո, ավիրվել է նաև Մուշ նահանգի Վարթո  գավառի Կարլոն գյուղի Իսմայիլ Ռոհանի գերեզմանատունը։ Որևէ տեղեկություն չկա  աճյունների այնտեղ գտնվելու մասին։

Բիթլիսի Գարզան գերեզմանատունը ավերելով, 267 մարդու աճյուն, առանց հարազատներին տեղյակ պահելով ուղարկվել է Ստամբուլի Դատաբժշկական ինստիտուտ։  Հիմա էլ նմանատիպ դեպք  գրանցվել է Մուշո Վարթո գավառում։ Իսմայիլ Ռոհանի գերեզմանատունը հողին է հավասարեցվել։

Մեզոպոտամյա գործակալության տարածած տեղեկատվության համաձայն, գերեզմանատունը  ավրիվել է։

Գերեզմանատունը, որտեղ գնտվում էր 27 ՔԱԿ (PKK)-ականների գերեզմանները, 2015 թվականին նույնպես ավիրվել էր։ Ներկայումս 27 աճյունների այնտեղ գտնվելու կամ չգտնվելու մասին որևէ տեղեկություն չկա։ Հայտնի չէ նաև, թե արդյոք աճյունները տեղափոխվե՞լ է այնտեղից, թե ոչ։

 

Չենք տեսել, որ աճյունները այտենղից հանվել է

Մի գյուղացի, ով ցանկացել է գաղտնի պահել իր անունը, նշել է հետևյալը։ «Հունվարի 10-ի գիշերը գյուղում շատ ակտիվ զինվորական գործողություններ նկատեցինք։ Նրանք փակել էին գյուղի բոլոր ճանապարհները։ Առավոտյան կողմ գերեզմանատան մոտակայքում 2 բեռնատար,իսկ գերեզմանոցից  մի քիչ հեռվում էլ 1 շտապօգնության մեքենա ենք նկատել։  Երկու օր շարունակ այնտեղի բոլոր գերեզմանները հողին է հավասարեցվել։ Գերեզմանատունը ամբողջապես հավասարեցվել է հողին։ Չգիտենք գերեզմանոցից աճյունները տարել են թե ոչ։ Բայց չենք տեսել, որ շտապօգնության մեքենայով որևէ աճյուն տեղափոխվի։ Շտապօգնության մեքենան  գտնվում էր գերեզմանոցից հեռու մի տեղում ։ Տեղյակ չենք նաև, թե արդյոք աճյուները հանվե՞լ է թե ոչ, կամ  թե այտեղից տեղափոխվե՞լ է, թե ոչ։ Ներկայումս անհնար է, որ մենք գնանք այտեղ։ Այս գերեզմանատունը ստեղծվել է 2014 թվականին»։

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն: 1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) ճանաչվեց  որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվեց հայ-թուրքական սահմանը:

Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից  բռնազավթված լինելու պատճառով:

Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության: