Այսօր Երևանում՝Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի ունեցավ Մերձավոր Արևելքում Արցախի ներկայացուցիչ,Հայ Սեւ գոտիների Միջազգային ակադեմիայի նախագահ,արևելյան մարտարվեստների մեծ վարպետ Կարո Քաբաբջյանի հուղարկավորությունը։

Կարո Քաբաբջյանի(Մասթեր Կարոյին) վերջին հրաժեշտ տվեցին Զինվորական կարգով։

Հուղարկավորությանը ներկա էին Արևմտյան Հայստանի Հանրապետության պատիվրակությունը,Արցախի Հանրապետության պատվիրակությունը,ՀՀ բարձրաստիճան պետական այրեր,Կարո Քաբաբջյանի զինակից ընկերները,իր բազմաթիվ սաները։

Արցախի ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանը Կարո Քաբաբջյանին հետմահու հանձեց Արցախի Հանրապետության պետական պարգևը՝այն փոխանցելով նրա որդուն։

Հիշեցնենք ,որ Արևմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ՝ Արմենակ Աբրահամյանը ,Կարո Քաբաբջյանին՝ Արևմտյան Հայաստանին մատուցած ծառայությունների համար նրան հետմահու  շնորհել է «Արևմտյան Հայաստանի Սուր» Հուշամեդալը։