
Հայ ժողովուրդը հրաժեշտ է տալիս Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, Շուշիի ազատագրման ռազմագործողության հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանին՝ Կոմանդոսին:
Երեկ ՝ ապրիլի 2-ին,Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ հոգեհանգստի արարողակարգ ,հազարավոր հայեր վերջին հարգանքի տուրք մատուցեցին հրամանատարին։
Հոգեհանգստի արարողությանը մասնակցեց նաև Արևմտյան Հայաստանի Կառավարական պատվիրակությունը։

Այսօր` ապրիլի 3-ին, Կոնդի Սբ.Հովհաննես եկեղեցում տեղիէ ունենում հոգևոր արարողակարգ:

Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանը, դեռևս կենդանության օրոք հայտնած ցանկության համաձայն, կհուղարկավորվի Դավիթաշենի ընտանեկան գերեզմանոցում, այսօր` ժամը 13.00-ին: