Հունվարի 20-ի երեկոյան Թուրքիայի զինված ուժերը սկսել են Սիրիայի աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողությունը՝ «Զեյթունի ճյուղ»։ Ռուսաստանը իր զինուժը հետ է քաշել Աֆրին քաղաքից։ Թուրքիան գործողություը սկսել է օդային հարվածներով՝ պատրաստվելով ցամաքային ներխուժման։
Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության տվյալներով՝ Աֆրինում քրդերի դեմ օդային հարվածներին հունվարի 20-ի դրությամբ ներգրավվել էր 72 ինքնաթիռ։


Թուրքական զինուժը ռմբակոծում Սիրիայի քրդերի Աֆրին շրջանը

Թուրքիայի արտգորշնածարարը նշում է, որ իրենք Սիրիայի հյուպատոսության միջոցով տեղեկացրել են հարձակման մասին։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմ իր հերթին հայտարարել է, որ ցամաքային ուժերը ևս սպասում են գործողությանը ներգրավվելուն։ Թուրքիան արդեն իսկ Աֆրինի սահմանին կուտակել է մեծ թվով տանկեր։


20․01․2018․ Թուրքիան տանկեր է կուտակել Սիրիայի սահմանին

Քրդական ANF News գործակալության տվյալներով՝ հունվարի 20-ի դրությամբ Թուրքիայի գործողությունների հետևանքով Աֆրինում սպանվել էր 3 զինծառայող, 6 քաղաքացիական, ևս 12 քաղաքացիիական էլ վիրավորվել էր։
Քրդական կողմը Թուրքիայի Զու ազատ գործողությունների համար մեղադրում է Ռուսաստանին, որը, ըստ իրենց, զորքերը Աֆրինից հետ քաշելուց հետո նաև կանաչ լույս է վառել թուրքական օդուժի համար։
ՌԴ զինուժն իրոք հետ է քաշել իր ստորաբաժանումները Աֆրինից՝ նշելով, որ դա արվել է զոհերից խուսափելու նպատակով։

 

Այս մասին գրում է «razm.info» լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք, որ 1920 թվականի օգոստոսի 4-ին Ֆրանսիայի հովանավորության ներքո Ադանայում հռչակվեց Կիլիկիայի անկախ հանրապետությունը: Սակայն 1921 թ. Հոկտեմբերի 20-ի  Ֆրանսիայի և քեմալական Թուրքիայի միջև կնքված Անկարայի պայմանագրով  ոտնահարվեցին Կիլիկիայի ողջ բնակչության իրավուքնները: Այս պայմանագրով ֆրանսիացիները 1922թ-ի հունվարի 5-ին թուրքերին հանձնեցին Ադանայի նահանգը և հեռացան: Նոր կոտորածի սպառնալիքը ստիպեց Կիլիկիայի 150 հազար հայերին վերստին տեղահանվել ու գաղթել Սիրիա, Լիբանան, Հունաստան և այլուր: