2004թ դեկտեմբերի 17-ին Շուշիիում տեղի ունեցած խորհուրդի ժամանակ Արևմտյան Հայաստանի Ազգային խորհորդը, հիմնվելով 1917թ դեկտեմբերի 22-ին «Թուրքահայաստան»-ի  անկախությունը ճանաչելու, դրան զուգահեռ Ֆինլանդիայի ընդհանուր անկախությունը ճանաչելու, ինչպես նաև Իրանից  ռուսական զորքերի հետ քաշվելու և «Թուրքահայաստան»-ի ազգերի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ  Լենինի հայատարարության (Ռուսաստանի Դաշնության Աշխատավորների Կոնգրես, Ժողկոմխոհի որոշում , 3-րդ հոդվածի 2-րդ կետ),  և 1917թ դեկտեմբերի 29-ին  ՌԽՖՍՀ ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստան»-ի  մասին դեկրետի վրա,  Հայաստանի Հանրապետությունից և Թուրքիայի Հանրապետությունից պահանջում է ճանաչել Արևմտյան Հայաստանի անկախությունը և Արևմտահայերի ինքնորոշման իրավունքը։ «Թուրքահայաստան»-ի մասին դեկրետը հրապարակվել է  Պետրոգրադում՝ 1918թ. հունվարի 13-ին։ Դեկրետը կազմված է չորս կետից․

Հոդված Ա. «Թուրքահայաստան»-ից ռուսական զորքերի դուրս բերում և հայկական ժողովրդական միլիցիայի անհապաղ կազմակերպում՝ «Թուրքահայաստան»-ի  բնակիչների անձնական և նյութական անվտանգությունն ապահովելու նպատակով :

Հոդված Բ. Հայ փախստականների, ինչպես նաև տարբեր երկրներում սփռված հայ գաղթականների` անխոչընդոտ վերադարձը «Թուրքահայաստան»:

Հոդված Գ. Պատերազմի ժամանակ թուրքական իշխանությունների կողմից Թուրքիայի ներսում բռնի կերպով աքսորած հայերի` անխոչընդոտ վերադարձը «Թուրքահայաստան»:Կոմիսարների Խորհուրդը այս պայմանը կպնդի նաև  թուրք պատվիրակների հետ բանակցությունների ընթացքում:

Հոդված Դ. «Թուրքահայաստան»-ում ժամանակավոր կառավարության կազմակերպում՝ ժողովրդավարական հիմունքներով ընտրված Հայ ժողովրդի պատգամավորների խորհրդի ձևով։

Ստեփան Շահումյանը, նշանակվելով Կովկասի գործերով ժամանակավոր արտակարգ կոմիսար, ամենայն օժանդակություն կցուցաբերի «Թուրքահայաստան»-ի հայ բնակիչներին` Բ և Գ հոդվածների իրականացման համար, ինչպես նաև ձևավորելու համար Խառը հանձնաժողով` ռուսական զորքերի դուրսբերման օրը և միջոցները որոշելու նպատակով` համաձայն հոդված Ա-ի:

«Թուրքահայաստան»-ի  աշխարհագրական սահմանները կորոշվեն հայ ժողովրդի` ժողովրդավարական ճանապարհով ընտրված ներկայացուցիչների կողմից` հարևան վիճելի շրջանների մահմեդական և այլ բնակիչների և կոմիսար Շահումյանի հետ:

Այսպիսով,  դեկրետի իրականացման համար Արևմտյան Հայաստանի Ազգայի Խորհուրդը Արևմտյահայերին կոչ է անում   դիմել Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդ և ձեռք բերել Արևմտյան Հայաստանի քաղաքացիություն։