ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ- Արևմտյան Հայստանի ամենակարևոր պատմական եւ տուրիստական վայրերից մեկում՝ Սումելա վանքում  2 տարի շարունական իրականացվում է վերականգման աշխատանքներ։ Այս աշխատանքների արդյունքում, վանքի հյուսիսային ճակատի աջ կողմում  հայտանաբերվել է  մի գաղտնի  անցում, որտեղ մինչ այս ոչ մեկ մուտք չէր գործել։     Աշխատաքներ են իրականացվում, որպեսզի  հայտաբերված քրիստոնեկան մատուռը բացվի զբոսաշրջիկների համար։

Արևմտյան Հայաստանի ամենակարևոր պատմական և տուրստական կենտրոնից մեկը համարվող Սումելա վանքային համալիր տարեկան 600 հազար զբոսաշրջիկ այցելում է ։ Վանքային համալիրում 2 տարի առաջ սկսվել է իրականացվել վերականգման աշխատանքներ։ Այս ընթացքում վանքային համալիրը փակ է եղել զբոսաշրջիկների համար։ Վանքային համալիրում, որոշակի խնդիրներից խուսափելու համար, արդյունաբերական ալիպինիստներից կազմած մի խումբ սկեսց աշխատանքների իրականացնել  ։   3 փուլով իրականացվող աշխատանքների ընթացքում նախատեսված էր մաքրել 79 քառակուսի մետր տարածք։  Վերականգման աշխատանքների ժամանակ, վանքային համալիրի հյւոսիսային ճակատի աջ կողմում հայտաբերվել է  գաղտնի մի անցուղի։  Տեղեկացվում է, որ այս տարածքում, որը քրիստոնյանները անվանում են մատուռ կամ սրբավայր,  երկնքի եւ դժոխքի, մահվան և կյանքի վերաբերյալ մինչ օրս չհայտաբերված  ֆրեսկոներ են հայտաբերվել։  Աշխատանքներ են իրականացվում, որպեսզի  մատուռը բաց լինի զբոսաշրջիկների համար։ 30 մետրանոց ճանապարհի կառուցմամբ, նախատեսվում է վերականգել վնասված տանիքների հատվածները և ֆրեսկոները։ Երբ ավարտվեն վերականգման աշխատանքները, Սումելա վանքային համալիրի տարածում զբոսաշրջիկների ուշադրությունը գրավող   ևս մեկ վայր կլինի։

Մշակույթի և տուրիզմի  վարչության   տնօրեն : Բոլոր այցելուներին անակնկալ է սպասվում

Տրապիզոնի  մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ալի Այվազօղլուն այս հարցի շուրջ հայտարարություն է արել։ Նա նշել է, «»

«Դժվարին պայմաններում իրականացված վերականգման աշխատաքներից հետո, այստեղ բոլոր այցելուներին անակնկալ է սպասվում։ Այցելուները հնարավորություն կունենան մտնելու և տեսնելու բոլոր այն կետերը, որտեղ առաջ չեն կարողացել  գնալ։ Մենք կաշխատենք ժամանակակից տեխնոլոգիաներով ավելի լավ աշխատել ՝ առանց նախորդ վերականգնման աշխատանքներում թույլ տրված  սխալների։ Արտաքինից 5-6 հարկանի շենք հիշեցնող  կառույցում նույպես  որոշակի աշխատանքներ են իրականացվում։ Վերականգվում է վանքային համալիրի նաև այն տարածքը, որը ժամանակին օգտագործվել է որպես գրադարան: Վանքային համալիրի այցելուների համար ունենք  ևս մեկ անակնկալ ։ Նրանք հնարավորություն ունեն տեսնելու մի հատված, որի մասին նախքան այդ տեղյակ  չէին։ Սա էլ  մեր կողմից թող լինի որպես բացման անակնկալ։

Սումելա- կխթանենք  տուրիզմի զարգացմանը

Այվազօղլուն նշել է, որ վանքային համալիրում իրականացված վերականգման աշխատանքները  թուրքիզմի զարգացման համար խթան կհանդիսանան։ Այվազօղլուն մասնավորապես նշել է,

«Սումելա վանքային համալրիի փակման հետ պայմանավորված 2015 թվականին  նկատվել էր այցելուների թվի անկում։ 2016 թվականին  նկատվել է այցելուների թվի աճ, այն պայմանավորված էր Սուլեմանի վանքային համալիրին կից   տարածքում գտնված և վերականգված Այա Վարվարա վանք բացման հետ։ Այցելուները  լուսանկարում էին Ալթընդերեիի  հովտում գտնվող Սումելա վանքից բացվող  հրաշալի տեսարանները  և այցելում էին Այա Վարվարա եկեղեցի։ Այս շրջանի այցելուների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է»։

Վարչական շրջանի  պետ։  Վերականգման աշխատանքները շարունակվում են

Մաչքա շրջանի  Կորայ Քոչհան  նշել է, որ Սումելա վանքային համալիրը Տրապիզոնի և Մաճքայի համար  բրենդ է հանդիսանում։ Նա նշել է, որ օգոստոսի 15-ին  այնտեղ պատարագ է մատուցվել։ Քոչհանը հիշեցրեց, որ Սումելա վանքի տարածքում  տարիներ շարունակ վերականգման աշխատանքներ չէր իրականացվել։ Նա նշեց հետըյալը․

« Վանքային համալիրը վերջին տարիների  կանգնած է քարերի ընկնելու դեպքերի խնդրի հետ։ Օրինակ, մի անգամ սեղանի մեծության քար է ընկել և այդ տարածքը  վերածվել է անօգուտ մի տարածքի։ Որևէ մարդկային կորուստ չի եղել, քանի-որ  դեպքը տեղի էր ունեցել գիշերը։ Վերջերս  այցելուներին  առաջարկում ենք, որպեսզի սաղավարտներով մտնեն վանքի տարածք։  Իրականացված աշխատանքերի շնորհիվ, հաջողվել է կանխել քարերի ընկնելու վնտանգը։ Այստեղ իրականացվող վերականգման աշխատանքները գնահատվել է 50 միլիոն թուրքական լիրա, իսկ սա  մեր  համայնքապետարանի տարեկան բյուջեից 5 անգամ ավել է։  Վերականգման աշխատանքերը արագ տեմպերով շարունակվում են։  Վանքային համալիրի դռան վրա շատ մեծ  մի զանգված կա, այդ զանգվածի հեռացման համար աշխատանքներ են իրականացվում։ Վերականգման աշխատանքերի վերջանալուց հետո,  հուլիս կամ օգոստոս ամիսներին  համալիրի այցելուները կարող են  տեսնել բացահայտված նոր վայրերը»։

‘Գաղտի  անցուղին տանում է դեպի մի  մատուռ

Քոչհանը նշել է, որ վերականգման աշխատանքներով հնարավոր կլնի փրկել վանքային համալիրի հաջորդ հազարամյակը։ Նա նշել է,

«Այցելուները այցելելով վանքային համալիր,  ձախ կողմում ժայռային վանք են տեսնում։ Իսկ հիմա նրանք այցելելով վանքային համալիրի տարածք, կկտեսնեն  Սումելա վանքի ճակատային  հատվածում հայտաբերված նոր  մատուռը։ Այստեղ տարատեսակ ֆրեսկոներ կան։Դրանք պատկերում են դրախտն ու դժոխքը, ինչպես նաև կյանքն ու մահը։ Մատուռի մի դուռը ընդհանրապես չի վնասվել։ Այստեղի ֆրեսկոները ավելի վավրեկան ու անձեռնմխելի են։ Բոլորը մաղթում են, որ  վերականգման աշխատանքները հնարավորինս շուտ վերջանան։ Սակայն  պետք է համբերատար լինենք, քանի որ   սրանք շատ զգայուն աշխատանքներ են»։

 

Սումելա վանքային համալիր

Ալթընդերի հովտում՝ մոտավորապես 300 մետր բարձրության վրա գտնվող անտառապատ տարածքի ժայռերի վրա, Քարադաղի շրջակայքում կառուցված Սումելա վանքը, ժողովրդի մեջ տարածված է նաև «Մարիամ Աստվածածին» անվամբ : 13-րդ դարին վերագրվող վանքային համալիրի  տարածքում  հյուրատներից, խոհանոցից և գրատներից բացի, կա նաև 72 սենյակ։ 88 տարվա դադարից հետո, 2010 թվականին Հունաց պատրիարք Դիմիտրիս Բարդուղիմիեոսի գլխավարությամբ այստեղ  պատարագ է մատուցվել։

Այս մասին հայտնում է «hurriyet.com.tr»-ը։