Կիլիկիա-Եվրոպայի Դերսիմի միությունների ֆեդերացիան  և Դերսիմի  Վեհաժողովը բոլոր ժողովրադավարական կառույցներին դիմել են  ընդհանուր համերաշխության կոչով։  Հայտարարության մեջ նշվում է

«Կամ թող վառվեն, կամ էլ բոլոր էթնիկ և  կրոնական համայնքները այս ֆաշիստական և  ռասիստական իշխանության քաղաքականության  դեմ թող համտեղ հայտարարությամբ  հանդես գան։

 Թուրք ազգը, ով  ռասիզմի, ազգայնականության և  սալաֆիական  կրոնական անհանդուրժողականության քարոզներով   իրար դեմ է տրամադրում տարածաշրջանում ապրող, նույն ճակատագրին արժանացած ալևիներին, քրդերին, քըրմանջը-զազաներին և մնացած  ազգերին,  չպետք է մոռանա այս փաստը։

Այս  հարձակումը, որը ուղղված է նաև ներքին քաղաքականության մեջ առաջիկա ընտրությունների շահարկմանը, տնտեսական անկմանը, նեոպոտիստական կեղտոտ հարաբերությունների ծածկմանը, արտակարգ  դրության անընդհատ երկարացմամբ    դեմոկրատական ուժերի քրեականացմանն և լուծարմանը, չէր կարող տեղի ունենալ առանց Մերձավոր Արևելքում գործող մեծ տերությունների հետ  համաձայնեցման»։

 «Գլխավոր շտաբի պետ Հուլիսի Աքարի և Հաքան Ֆիդանի՝   Ռուսաստան, արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուի՝ Գերմանիա և նախագահ Էրդողանի՝ Ֆրանսիա կատարած այցերի ժամանակ   ձեռք է բերվել անհրաժեշտ  բոլոր համաձայնեցումները։

 Ամերիկայի իշխանությունների և Պենտագոնի խոսնակների՝  «Աֆրինը դաշնակից ուժերի տիրույթում չէ, մենք կապ չունենք այս հարցի հետ»  հայտարարություններից հետո, Թուրքայի համար վառվեց կանաչ լույսը։ Ռուսաստանը, Թուրքիայի զինուժի համար իր վերահսկողության տակ գտնվող օդային տարածքը բացելով, ճանապարհ բացեց գործողության իրականացման համար  ։

 Բոլոր էթնիկ և կրոնական համայնքները պետք է միասնական դիրքրոշում ցուցաբերեն

 Ժողովրդավարական ուժերը, հասարակական կազմակերպությունները, չպետք է թույլ տան, որ Թուրքիան տարածաշրջանի ժողովուրդներին  դարձնի սեփական քաղաքականության գործիքը։ Տարածաշրջանի ժողովուրդների ճակատագիրը միահյուսված է։Միմյանց նկատմամբ նյութական և հոգևոր զենքերով պատերազմելով, նրանք չեն կարող ապահովել իրենց ապագան։ Ժողովրդավարության և մարդու  հիմնարար իրավունքների նկատմամբ  հարգանք ցուցաբերելու դեպքում միայն   նրանք կարող են ապահովել իրենց ապագան։  Թուրքիայի զինուժի կողմից իրականացվող Աֆրին գործողությունը միևնույն ժամանակ  նպատակ ունի   ոչնչացնել տարածաշրջանում ապրող ալևիներին և քրդերին։ Բոլոր էթնիկ և կրոնական համայնքները միասին պետք է ընդդիմանան  այս ֆաշիստական և  ռասիստական քաղաքականությանը, որը առաջնորդվում է “կամ ոչնչացնել, կամ վառել” տրամաբանությամբ։

 

Այս մասին հայտնում է   «pirha.net »   գործակալությունը։