ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական  վեհաժողովի «Միացյալ Եվրոպա»  ձախերի  խմբի  նախագահ Թինը Կոքսը, Աֆրինի վերաբերյալ քննարկումների ժամանակ կոչ է արել Թուրքիային դադարեցնել Աֆրինում սկսած ռազմական գործողությունը։

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական  վեհաժողովում Աֆրինի գործողությունների վերաբերյալ քննարկումներ է ծավալվել ։

«Միացյալ Եվրոպա» ձախերի խմբի նախագահ Թինը Կոքս նշել է․

«Հիմք ընդունելով ՄԱԿ-ի Կանոնադրությունը, պետք է վերջ դրվի Սիրայում ռազմական միջամտությանը։  Քաղաքական, անվտանգայի հարցերը պետք է լուծվեն միայն  քաղաքական ճանապարհով»։

Կոքսը  Եվրոպայի Խորհդի անդամներին կոչ է արել  ՄԱԿ-ի Ավտանգության խորհրդի վրա ճնշումներ գործադրել, որպեսզի  Սիրիայում Աֆրինի գործողության դադարեցման  և կարճ ժամանակահատվածում  երկրից  Թուրքիայի զինուժի դուրս գալու վերաբերյալ որոշում ընդունի։

Կոքսը նաև հայտարարել է․

«ԵԽԽՎ-ի Նախարարների կոմիտեն և Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը օգտվելով իրենց ներուժից, պետք է Թուրքիային համոզեն, որ այս ամենով խախտվում է ՄԱԿ-ի  Կանոնադրությունը և մեր  կառույցի սկզբունքները»։

Անհրաժեշտ է վերսկսել  խաղաղության գործընթացը

Կոքսը նշել է, որ  հիմք ընդունելով 2013 թվականի 1945-րդ  որոշումը, թուրք ժողովրդի և Թուրքիայում ապրող քրդերի միջև խաղաղության գործընթացը պետք է վերսկսվի ։