ԿԻԼԻԿԻԱ — Քրդերի կողմից ղեկավարվող «Ժողովրդական պաշտպանության ուժերը» հյուսիսային Աֆրինում խոցել են թուրքական տանկ։

Թուրքական տանկը շարժվում էր Աֆրինի Ռաջու շրջանով, երբ այն «Ժողովրդական պաշտպանության ուժերի» կողմից խոցվեց հակատանկային հրթիռով։

Նշենք, որ Պենտագոնը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ «Ժողովրդական պաշտպանության ուժերի» ցանկացած մարտիկ, որը լքել է ԻՊ-ի դեմ ճակատամարտը, որպեսզի մասնակցի Աֆրինի գործողություններին, կկորցնի ամերիկյան  հովանավորչությունը։