«Այաթոլահ Խոմենեին իր խորհրդականների միջոցով կոչ է անում, այդ թվում և Ռուսաստանին, ընդդիմանալ կոալիցիային՝ ԱՄՆ գլխավորությամբ»։

Ներկայացնում ենք Regnum-ում հրապարակված Սերգեյ Շաքարյանցի վերլուծությունը՝ Աֆրինում ընթացող գործողությունների շուրջ Իրանի արձագանքի մասին:

«Թուրքական «Ձիթենու ճյուղ» գործողությունը, որն իբր թե ուղղված է Աֆրինի սիրիական քրդերի դեմ, ակնհայտ ձգձգվում է։ Եվ, կարծես թե, այն կդaդարի համընկնել ԱՄՆ շահերի հետ, քանի որ Վաշինգտոնն արդեն քանի անգամ կոչ է արել Անկարային սահմանափակել իր ռազմական գործողությունները, նույնիսկ համատեղ տխրահռչակ «անվտանգության գոտի» ստեղծել Սիրիայի սահմանին։

Սա ԱՄՆ-ի 2012թ․ պլանն էր․ Սիրիա ներխուժելու ճանապարհով ստեղծել «քվազի» պետություն Արևմուտքի հովանու ներքո, տարբեր, այսպես կոչված, «Ոչ թռիչքային գոտիներով» և այլն։

Այսինքն՝ լիբիական սցենարի իրականացումը Սիրիայում։

ՌԴ ԱԳՆ շատ ճիշտ նկատեց, հենց ԱՄՆ թուրք-սիրիական սահմանաին 30 հազարանոց բանակի ձևավորմամբ, որի կազմի կեսը պետք է բաղկացած լիներ քրդերից, հրահրեց Թուրքիային դիմել այդ քայլին։ Եվ սա առաջին անգամը չէ․ հենց նույն ձևով ամերիկացիները Սիրիայի քրդերին իրենց «օգնությունը» առաջարկելով՝ հրահրեցին «Եփրատի Վահան» գործողությունը, որն ավարտվեց Էլ-Բաբ ավանի գրավմամբ և խթանեց պրոթուրքական թուրքմենների ներխուժումը Սիրիայի Ջարաբլուս ավան։

Այդ քայլերով թուրքերը բացեցին Քոբանի-Էլ-Հասեք-Ղամշլի գիծը Հալեպի հյուսիսային հատվածի քրդերի հետ Աազազ-Աֆրին երկայնքով:

Այսպես, թե այնպես «Ձիթենու ճյուղը» շարունակվում է։ Այդպես էլ շարունակվում է մեծ տերությունների և այլ երկրների կոչերը Թուրքիային ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ։ Քրդերը և այլ աղբյուրները շարունակում են պնդել, որ «Ժողովրդի պաշտպանության ուժեր»-ը և նրանց հետ համագործակցող ուժերը շարունակում են պաշտպանական գործողությունները, ի դեպ հաջողություններով․ եթե սկզբում խոսվում էր թուրքական տանկերին հարվածելու մասին, ապա հունվարի 24-ին հաղորդվեց թուրքական ռազմական ինքնաթիռին հարվածելու մասին։

Որը, իրականում չի վնասվել և իբր թե կարողացել է դուրս գալ թուրքական օդային տարածք։ Եվ եթե Էրդողանը պնդում է, որ Թուրքիայի և «սիրիական ընդդիմության» կորուստները Աֆրինի գործողությունների ժամանակ կազմել է 7-8 մարդ, իսկ հակառակորդի կորուստները՝ 268, ապա քրդերը պնդում են, որ ոչնչացվել է ավելի քան 200 զինվորական և «պրոթուրքական մարտիկներ»։

Այլ հարց է, որ Էրդողանի հռետորաբանությունից հասկանալի է դառնում, որ Անկարայի համար ցանակացած քուրդ «ահաբեկիչ է»։ Եվ այլ հարց է, որ Էրդողանը չի թաքցնում, որ չի դադարեցնելու պատերազմը և շարունակելու է գրավել ողջ սիրիական սահմանը։ «Սկսելով «Ձիթապտղի ճյուղ» գործողությունը՝ մենք կանգնեցրինք տարբեր ուժերի խաղերը, ովքեր ցանկանում են իրականություն դարձնել իրենց պլանները մեր տարածաշրջանում։ Սկսած Մանբիջից՝ սահմանի ողջ երկայնքով՝ մենք տարածաշրջանը ամբողջությամբ կմաքրենք ահաբեկիչներից, կապահովենք մեր անվտանգությունը»։ Այսինքն՝ նա պնդում է, որ մեկ ու կես տարի առաջ չկայացած պլանը՝ Մանբիջում գործողություն սկսելը,  մինչ օր Թուրքիայի ծրագրերի մեջ է։

Մանբիջը ազատագրվել և վերահսկվում է քրդերի կողմից 2016թ․ օգստոսից, ինչին աջակցել է ԱՄՆ։ Վաշինգտոնը սկսեց նրանց հետ համագործակցել, ինչպես հաստատվեց, ԻՊ-ին ոչնչացնելու համար։ Անկարան մեղադրում է ԱՄՆ-ին, որ նրանք խոստացել են Մանբիջից քրդերին դուրս բերել, բայց իրենց խոսքը չեն պահել։  Այսպիսով, հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն չի կանգնեցնում իր համախոհ թուրքերին, բերում է այն եզրահանգման, որ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան վերադարձել է Բարաք Օբամայի ծրագրերին, ըստ որի նախատեսված էր անջատել սիրիական տարածքի մի մասը և այնտեղ ձևավորել «սիրիական ընդդիմության կառավարությունը», որը ձևական բնույթ կկրեր։ Այլ կերպ ասած, ամեն դեպքում խոսքը գնում է Բաշար ալ-Ասադի պաշտոնաթողության և սիրիական պետականության վերացման մասին։

Սրա հետ կապված մեծանում է այն երկրների դիրքորոշման նշանակությունը, որոնք հանդես են գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման և Բաշար Ասադի երկրի քաղաքական կյանքում դերակատարություն ունենալու իրավունքի շուրջ, ինչպես նաև ալևիների ողջ համայնքի մասին։

Ռուսաստանի և Իրանի վերաբերմունքը Աֆրինի իրադարձություններին ընդհանուր առմամբ զուսպ է։

Ի դեպ, զարմանալի է այն փաստը, որ այդ նույն քրդերը, խոստովանել են, վերջապես, որ ռուսական ներկայացուցիչներն իրենց առաջարկել են համաձայնել Աֆրին մտցնել ռուսական բանակը, բայց Ռուսաստանը մերժվել է, չգիտես՝ ինչու  մոռանում են այն մասին, որ նախկինում նման առաջարկներով իրենց դիմել են նաև Իրանի ներկայացուցիչները։ Բայց կրկին ստացել են մերժում։

Հետաքրիր է քրդերի մեղադրանքը Ռուսաստանին, որ իրենց դավաճանել է, բայց չեն խոսում ԱՄՆ-ի մասին, որ բախվում են «Ժողովրդի պաշտպանության ուժեր»-ի հետ, որը ամերիկացիների կողմից հովանավորվող «Քրդական ժողովրդական ուժերի» հետ դաշինքի մեջ է մտել։ Չէ՞ որ հենց ամերիկացիներն են քրդերին դավաճանել, և ոչ Իրանը կամ Ռուսաստանը։

Օրինակ՝ պրոամերիկյան քրդական աղբյուրները հաղորդում են, որ Լիբանանի դատախազությունը հունվարի 15-ին «Ասաիբ Ահլ ալ-Հակ» խմբավորման ղեկավար Կայսա Հազալիի ձերբակալման հրաման է տվել, այն բանից հետո, երբ Հազալին հերթական անգամ «ապօրինի հատել է Լիբանանի սահմանը»։ Բայց պարզվում է, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին Հազալին նույնիսկ գնացել է Լիբանանի՝ Իսրայելի հետ հարավային սահմանը։ Հետո սոցցանցերում տարածվեցին տեսանյութեր, որոնցում շիա ղեկավարը լիբանանյան «Հեզբոլլահին» Իրաքից ռազմական օգնություն էր առաջարկում իսրայելցիների դեմ պայքարի համար։

Արդեն այս դրվագից ակնհայտ է և հասկանալի, որ առանց հատուկ աղմուկի Իրանը լրջորեն պատրաստվել է և պատրաստում է Սիրիայում և ընդհանրապես տարածաշրջանում ամենադրամատիկ սցենարների զարգացմանը։

Անմիջապես հարց է ծագում, մի՞գուցե, հենց այդ պատճառով է Թուրքիան որոշել «շտապել» Աֆրինի հարցով։ Չէ՞ որ պարզ է, որ շփվելով իրանական և ռուսական գործընկերների՝ Ռոհանիի և Պուտինի հետ, Էրդողանը, գոնե, ինչ որ բան կիմանա, հաշվի չառնելով այն, որ թուրքական գործակալները, անպայման, հաղորդում են Անկարային հյուսիսային Սիրիայի մասին:

Համաձայնենք, որ «Հեզբոլլահի» միավորումը «Ալ-Հաշդ աշ-Շաբի» հետ, աֆղանցի շիա կամավորների աջակցությամբ և ուրիշների հետ կդառնա տարածաշրջանային չհաշվառված, բայց լիարժեք բանակ: Եվ այդ բանակի ուժը կպատի իրականցնել այն փոփոխությունները, որոնց մասին այժմ հնչում է Թեհրանում՝ կապված թուրքական ագրեսիայի հետ:

Ամեն դեպքում հարկ է նշել, որ արդեն հունվարի 16-ին Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Քասսեմին կոչ արեց ԱՄՆ-ին դադարեցնել Սիրիայի վրա իր հարձակվողական քաղաքականությունը, որ ձևավորվող բանակը կխորացնի ճգնաժամը՝ երկրում պատերազմական իրավիճակի հանգեցնելով: Նա ԱՄՆ այս ծրագիրը որակեց որպես այլ երկրների գործերին խառնվելու քայլ:

Հետո՝ հունվարի 19-ին, Խրանի Մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին զգուշացրեց, որ ԱՄՆ-ի կողմից Սիրիայի հյուսիսարևելյան ավան Ռաքքայում հավելյալ ռազմաբազաների ստեղծումը բացասական հետևանքներ կունենա:

Նույն Քասսեմին հայտարարեց, որ սիրիական ճգնաժամի պատճառը միջտարածաշրջանային տերությունների անպատասխանատու վարքագիծն է, այդ թվում՝ ԱՄՆ-ի և տարածաշրջանի ամբիցիոզ երկրների, ինչպիսին է «սիոնիստական ռեժիմը»:

 

Անկարան անտարբեր չանցավ այս բոլոր հայտարարությունների կողքով:

Հունվարի 22-ին Թուրքիայի  ԶՈՒ ԳՇ պետ Հուլուսի Աքարը հեռախոսազրույց կազմակերպեց  Իրանի իր գործընկերոջ՝ Մոհամմադ Հոսսեյն Բաքերի հետ՝ վերջինիս հավաստիացնելով, որ Անկարան հարգում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը և Սիրիայի ինքնիշխանությունը և շարունակում է հավատարիմ մնալ այն համաձայնություններին, որոնք ձեռք են բերվել եռակողմ բանակցությունների արդյուքում՝ ՌԴ-ի և Իրանի հետ: Լուրերի համաձայն՝ իրանցի զինվորականը պահանջել է թուրք գործընկերոջից, որ վերջինս հավաստիացնի՝ Թուրքիան չի պատրաստվում խզել այլ համաձայնագրերը:

Այս ամենի վերջաբանն էր այաթոլլահ Խոմենեի ռազմական հարցերով խորհրդական Յահիա Ռահիմ Սեֆետիի ելույթը: Նա հիշեցրել է, որ Սիրիայում ԱՄՆ և Թուրքիայի ռազմական գործողությունները օրինական և լեգալ չեն՝ մեկնաբանելով Աֆրինի իրավիճակը. «Թուրքիայի գործողությունները որոշ դեպքերում համընկնում են ԱՄՆ գործողությունների հետ, և թուրքերը շարժվում են ամերիկյան ռազմավարության շրջանակներում»: «Որոշ տարաձայնություններ կան ամերիկացիների և թուրքերի միջև, և Աֆրինը դրանց թվում է: ԱՄՆ-ն Սիրիայում 30 հազարանոց բանակ է ձևավորում, բայց Թուրքիան համաձայն չէ: Մյուս կողմից, եթե քրդերը տարածաշրջանում ինքնավարության են ձգտում, նրանց անհրաժեշտ է հասնել Միջեկրական ծովի ափեր, որպեսզի գոյատևեն: Ահա թե ինչու են Թուրքերը գրավել Աֆրինը, ինչը ոտնահարում է Սիրիայի ազգային ինքնիշխանությունը»,- հայտարարել է նա:

Սեֆատին, իհարկե, չհնչեցրեց իր տեսակետները, այլ բարձրաձայնեց Իրանի բարձրագույն հոգևորականի որոշումները և դիրքորոշումները:

Վերլուծելով Թեհրանից հնչած բոլոր  հայտարարությունները Աֆրինի իրավիճակի շուրջ՝ հասկանում ես, որ Իրանի նպատակը նախ և առաջ Սիրիայից ԱՄՆ-ին դուրս մղելն է, հատկապես Իրաքի հետ սահմանային բնակավայրերից :

Իսկ մյուս կողմից՝ թուրքական գենշտաբի կազմակերպած հեռախոսազրույցը քայլ էր Իրանին համոզելու, որ Աֆրինում թուրքական գործողությունները ուղղված չեն Իրանի դեմ»։

 

Աղբյուրը՝  https://regnum.ru/news/polit/2372408.html