1997 թվականի նոյեմբերին  Երկրապահ Կամավորական Միության 3-րդ համագումարում  որոշում ընդունվեց` մայիսի 8-ը նշել որպես Երկրապահի օր։ Երկրապահ կամավորական ջոկատները Արցախյան Ազատամարտի տարիներին, համախմբվելով մեկ գաղափարի շուրջ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի հրամանատարությամբ փառքով կատարել են  իրենց գործը՝ ամրագրելով փառահեղ հաղթանակներ։

Մայիսի 8-ին -ի ազատամարտիկները, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը,   ԱՀՀ պատվիրակությունը՝ նախագահ Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ, այցելեցին Եռաբլուր՝ խնկարկելու Արցախայն պատերազմում զոհվածների հիշատակը։