Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի է ունեցավ պատմաբան Անժելա Տերյանի «Պատմություն Արարատ երկրի /մ․թ․ա․ IV-I հազարամյակներ» գրքի  շնորհանդեսը:

Գրքում նկարագրվում է աշխարհի հնագույն ազգերից մեկի՝ հայ-արմենների պատմությունը` պարուրված դեռևս քիչ բացահայտված գաղտնիքներով։

Ինչպես նշում է գրքի հեղինակը, Հայկական լեռնաշխարհում գոյություն է ունեցել Արարատ պետությունը, որի բաղկացուցիչ մասն էր Արատտա քաղաքը։ Իսկ հայերը հազարամյակներ շարունակ ապրել են Հայկական լեռնաշխարհի վրա գոյություն ունեցող հայկական պետություններում ինչպիսիք են Արարատը, Հայասան, Նաիրին, Միտանին, Հայքը և այլն։ 

Գրքի շնորհանդեսին ներկա էր նաև Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը։