Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Թվիթերի իր էջում օգտագործել է «ցեղասպանություն» բառն՝ արձագանքելով Լատվիայի խորհրդարանի կողմից Հայերի դեմ ցեղասպանությունը ճանաչող հռչակագրի ընդունմանը, ապա, մի քանի րոպե անց, հեռացրել գրառումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է հունական Greek City Times կայքէջը՝ հրապարակելով  Թուրքիայի պաշտպանության նախարարության «Թվիթեր»-ի գրառման էկրանակադրը:

«Մենք մերժում և չենք ճանաչում Լատվիայի խորհրդարանի որոշումը ցեղասպանության մասին», — գրված էր Թուրքիայի ՊՆ թվիթերի էջում:

Greek City Times-ը նշում է, որ  սա, թերևս, առաջին դեպքերից մեկն է, երբ Անկարան օգտագործում էր «ցեղասպանություն» եզրույթը, ինչից սովորաբար խուսափում է, և հատկապես անսովոր է, քանի որ այն օգտագործել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

Լատվիան պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը: