Արևմտյան Հայաստանի Շըրնաք նահանգում երաշտը սկսել է իր սև գործն անել: Տարիներ շարունակ հոսող ջրվեժները չորացել են տեղումների սակավության պատճառով, գետերում էլ ջուր չի մնացել:

Վերջին ժամանակներում  ամենաչոր ձմեռն ու գարունն անցկացրած Շրնաքի Բեյթուշշեբափ գավառում գտնվող ջրվեժն առաջին անգամ չորացել է: Արբանյակից արված  նկարահանումներում ջրվեժի ու գետերի միջոցով պարզ երևում է երաշտի չափը: Բնության լուսանկարիչ Լոքման Գյոքչեն ասում է, որ առաջին անգամ է տեսնում չորացած ջրվեժը: Ահա թե ինչպես ներկայացրեց իրավիճակը․ «Մենք ամեն տարի գալիս էինք այստեղ և նկարում, բայց այս տարի, չնայած գարնանը, ջրվեժներն ու առվակները չորացել են: Ամենուրեք չորացել է: Հուսով եմ, որ կհաղթահարելնքդրա հետևանքները»: