Հարգելի հետևորդներ, սիրելի հայրենակիցներ 1992 թվականի այս օրը պատմական նշանակություն ունեցավ համայն հայության համար։

20-րդ դար հայ ազգը թևակոխեց իր գլխավերևում ունենալով թուրքական յաթաղանի սարսափը, Արևմտյան Հայաստանում վերապրելով իր դեմ կազմակերպված ցեղասպանությունը և հայրենազրկումը։

Բայց հերոսական մեր ժողովուրդը դարավերջում իր մեջ ուժ գտավ և փառահեղ հաղթանակներ կերտեց Արցախյան առաջին պատերազմի տարիներին, որոնց գագաթնակետը հայոց հինավուրց բերդաքաղաքի՝ Շուշիի ազատագրումն էր։

Երեք տասնամյակ անց մեր թշնամիները 2020-ին գրավեցին Շուշին և Արցախի Հանրապետության մի շարք շրջաններ: Բայց ռազմական փորձը մեզ սովորեցնում է, որ մենք չենք կորցրել Շուշին, նա միայն ժամանակավորապես է գրավված՝  ինչպես մնացած Արևմտյան Հայաստանը:

Պատմության այսպիսի ընթացքը մեկ անգամ ևս փաստում է, որ միայն միասնականությամբ կարող ենք լուծել մեր ազգի առջև կանգնած մարտահրավերները։

Արևմտյան Հայաստանի պետական Հեռուստաընկերությունը չի զբաղվում ինքնագովազդով։

Մեր նպատակն է դառնալ  կապող օղակ աշխարհով սփռված մեր միլիոնավոր հայրենակիցների համար,տալով նրանց  հայրենաճանաչության,ազգային ինքնագիտակցության և մեր ազգային իրավունքների տեր կանգնելու հնարավորություն։

Այս աշխատանքներում մենք ունենք յուրաքանչյուրի աջակցության կարիքը։

Մենք պարտվել ենք ճակատամարտում,սակայն ոչ պատերազմում։

Մեր միասնականությամբ և վճռականությամբ հասնելու ենք նորանոր  հաղթանակների։

Փառք մեր նահատակներին։

BANQUE DU BÉNÉFICIAIRE : 18206

SWIFT : AGRIFRPP882

IBAN : FR76 1820 6001 6060 2410 5442 422

BÉNÉFICIAIRE : Assemblée des Arméniens (AAAO)

COMPTE BÉNÉFICIAIRE  N : 60241054424