ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Դիարբեքիրի նահագապետարանի մոտակայքում ուժեղ պայթուն է որոտացել։
Դիարբեքիրի Յենիշեհիր վարչական շրջանում՝ կառավարական շենքի մոտակայքում, ուժեղ պայթուն է տեղի ունեցել։ Քաղաքի տարբեր կողմերից լսվող ձայնը խուճապի պատճառ է հանդիսացել։ Դեպքի վայր են մեկնել տասնյակ ոստիկանական մեքենաներ և շտապ օգնության մեքենաներ ։
Հայտնի է դարձել, որ դեպքը շենքի մոտակայքում գտնվող աղբամանում տեղադրված պայթուցիկների պայթունի հետևանքով է եղել։ Պայթունի հետևանքով ոչ մի զոհ և վիրավոր չի եղել։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Նահանգապետարանի հայտարարությունը
Նահանգապետարանը պայթունի հետ կապված հայտարարություն է տարածել։ Պարզ է դարձել, որ այտեղ պայթունը տեղի է ունեցել ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթեցման հետևանքով։ Հայտարարության մեջ նշվում է․
«2018թ Հունվարի 27-ին՝ ժամը 18։10-ին Յենիշեհիրի Էքինջիլեր պողոտայի և Լիսե պողտայի խաչմերուկում գտնվող կառավարական շենքի մոտակա աղբամանի մեջ պայթուն է տեղի ունեցել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթած առարկան եղել է ինքաշեն պայթուցիկ սարք։
Դեպքի պատճառով մարդկային և նյութական կորուստեր չկան։ Անվտանգության ուժերը հնրավորինս շուտ կփորձեն պարզել մարդկային և նյութական կորուստերի, ինչպես նաև քաղաքի անդորրի խանգարմանն ուղղված դեպքի մարամասները»։