ԿԻԼԻԿԻԱ — Սիրիայի Աֆրինում 3 հայ ընտանիք թուրքական բանակի կողմից հարձակման է ենթարկվել։ Այս մասին NEWS.am-ին հաղորդել է Հալեպում հիմնադրված «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիգ Չիլապոշյան-Բողիկյանը։

Ըստ նրա՝ հավանաբար Աֆրինում հայ ընտանիքները շարունակում են բնակվել։ Նույնիսկ նախօրեին՝ թուրքական գործողությունների ժամանակ, մեկ հայ է վիրավորվել Աֆրինում։

Իսկ հայերին պատկանող տան վրա ռումբ է ընկել։

Նշենք, որ նախքան ռազմական գործողության սկսվելը, Աֆրինում մեծ թվով հայեր էին բնակվում, ինչպես նաև հարակից Ազազ գյուղում։