Կոմպոզիտոր Դավիթ Բալասանյանը 12th Piano Fidelio Composition Competition մրցույթի Minimalist/Experimental/New Age անվանակարգում արժանացել է առաջին մրցանակի։ Ինչպես նշում է կոմպոզիտորը, մրցույթին մասնակցել են 17 երկրից 39 հեղինակներ՝ ներկայացնելով 58 ստեղծագործություն։ Դավիթ Բալասանյանի “Circular” ստեղծագործությունը ձայնագրվել է 2020 թվականին Կոմիտասի թանգարան ինստիտուտում՝ ANM Artist նախագծի շրջանակներում։

2019 թ-ին Դ․ Բալասանյանը նույն մրցույթի ջազային և ատոնալ անվանակարգերում արժանացել էր երկրորդ և երրորդ մրցանակների։

Դ․ Բալասանյանի մենահամերգի ամբողջական տարբերակը շուտով հասանելի կլինի համացանցում, որին կարող եք հետևել նախապես բաժանորդագրվելով Armenian National Music-ի յութուբյան ալիքին։

Հեղինակ՝ ANM Media