ԿԻԼԻԿԻԱ-Թուրքիայի զինուժը և հավատարիմ զինյալ խմբավորումները արդեն 10-րդ օրն է, ինչ շարունակում են Սիրիայի Աֆրինում քրդերի դեմ ռազմագործողությունը:

 

Սերա և Ջինդերես շրջանները  հրթիռակոծվել  են, վնասվել են պատմական հուշարձանները

Թուրքիայի ռազմաօդային ուժերը «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակներում հրթիռակոծել  են  Աֆրինի Սերա և Երեբ Վերան գյուղերը։ Տեղական աղբյուրները յատնում  են, որ հրթիռակոծության  պատճառով վնասվել է Սերա շրջանում գտնվող անտիկ ժամանակաշրջանին պատկանող Նեբի-Հուրի ամրոցը:

 

Թուրքիայի զինուժը հաստաել է Ջինդեսի հրթիռակոծության վերաբերյալ տեղեկությունները

Սիրիայի Մշակույթի նախարարության  առընթեր Հնաոճ իրերի և թանգարանների ընդհանուր տնօրինության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի ռազմաօդայի ուժերի հրթիռակոծության պատճառով մեծապես տուժել է հնագույն Այն-Դարա տաճարը:

 

Սոչիում ընթացող կնգրեսը  սկսվեց Աֆրինի ստվերում

Սոչիում մեկնարկել է Սիրիական ազգային երկխոսության  կոնգրեսը։ Քրդերի ներկայացուցիչները  չեն մասնակցել կոնգրեսին։ Նրանք տարածել են հայտարարություն, որով քննադատում են  Ռուսաստանին։ Հայտարարության մեջ ասվում է, որ մինչ Աֆրինում ռազմական գործողությունների հետևանքով Սիրիայի ժողովուրդները ենթարկվում են  ռմբակոծության, հնարավոր չէ  որևէ լուծում գտնել »:

 

Շավուշօղլուն։ Ամերիկան սխալ  գորընկեր է ընտրել

Թուրքիայի արտաքին գործերի նախագահ Մ․ Չավուշօղլուն Ամերիկայի հեղինակավոր թերթերից մեկում՝ «Նյու Յորք Թայմս»-ում գրել է  Թուրքիայի զինուժի կողմից Սիրիայի Աֆրինում քրդերի դեմ  սկսած ռազմագործողությունը մասին, որտեղ քննադատել է այս հարցի վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշումը։

«Թուրքիայի պես ուժեղ գործընկեր ունենալու դեպքում, «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատները»-ին  (YPG) վստահելը ԱՄՆ-ի համար շատ  կորուստաբեր  սխալ էր։ Այս քայլով թուրք-ամերկյան հարաբերությունները փակուղի մտան» ,- ասել է Չավուշօղլուն։ Արտգործնախարարը անդրադառնալով «Ձիթենու ճյուղ  գործողության»-ը նշել է, որ այս պայքարում Թուրքիան  արժանի էր ԱՄՆ-ի աջակցությանն ու հարգանքին։

 

Գերմանիան կորող է դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային

Անկարայի կողմից սիրիական Աֆրինի շրջանում քրդական կազմավորումների դեմ իրականացվող գործողության պատճառով  Գերմանիան կասեցրել Է Թուրքիա սպառազինության արտահանումը։  Գերմանիայի և աջակողմյան, և ձախակողմյան կուսակցությունների մի շարք ներկայացուցիչներ ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիան Աֆրինում օգտագործում է «Rheinmetall» ընկերության արտադրած «Leopard» տեսակի տանկերը։ Նրանք պահանջել են դադարեցնել զնեքի մատակարումը Թուրքիա։

Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Պիետեր Վեզեմանը նշել է, որ Գերմանիան կարող է դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային

«Մամուլում տարածված լուրերի համաձայն, Աֆրինի ռազմական գործողության ժամանակ  կրառվել է գերմանական արտադրության զինամթերք։ Սա հակասում է գերմանական ստանդարտներին և նորմերին։ Այս ամենի կանգնեցումը հնարավոր կլինի միայն ու միայն զենքի վաճառքի դադարեցման դեպքում։  Պետք է պատժամիջոցներ կիրառվի այն երկրների դեմ, որոնք խախտել են նախապես Գերմանիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։  Մյուս կողմից պետք է նաև դիվանագիտական ճնշումներ գործադրել։ Սակայն մինչև հիմա շատ քիչ երկրներ  են քննադատել այս գործողությունը»,-  նշել է  փորձագետը։

 

Իրաքյան Քրդստանի խորհրդարանը Աֆրինի  գործողության հետ կապված կորհրդակցություն է հրավիրել

Իրաքյան Քրդստանի խորհրդարանը Աֆրինի գործողության հետ կապված խորհրդակցություն  է հրավիրել։

«Նիստի ժամանակ կուսակցության ներկայացուցիչները Աֆրինի գործողության վերաբերյալ  իրենց տեսակտները կհայտնեն»,- նշել է ԱԺ փոխնախագահ Ջաֆեր Էմինկին։

«Աֆրինի հարցը Քրդստանի խորհրդարանի համար շատ կարևոր հարց է։ Աֆրինի ժողովուրդը, շարունակելով   իրենց կյանքը ժողովրդավարական և խաղաղ ճանապարհով  , ավելի  է համախմբվում։  Աֆրինի ժողովուրդը Սիրիայում ստեղծված այս խառնաշփոթում կարողանում է ինքնակազմակերպվել»,- նշել է նա։

 

Սուլեյմանիյայում անցկացվել է խոշոր երթ՝  ընդդեմ Աֆրինի գործողությունների 

Իրաքյան Քրդստանում գտնվող Սուլեյմանիա քաղաքում խոշոր երթ է անցկացվել՝ ընդդեմ Աֆրինի գործողությունների։  Երթի  մասնակիցները կոչ են արել ՄԱԿ-ին՝ քայլեր ձեռնարկել  Աֆրինի գործողության դադարեցման  համար։

 

Քըլըչդարօղլու։ Ինչու՞ է բանակը թաքնվում «Սիրիայի ազատ բանակ»-ի ետևում

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության  (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Անկարայում ելույթի ժամանակ  Աֆրինի գործողություններում ակտիվորեն ներգրավված «Սիրիայի ազատ բանակը»-ի  վերաբերյալ իր անհանգստությունն է արտահայտել։

 

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) խոսնակ Օսման Բայդեմիրի դեմ հետաքննություն է սկսվել

Անկարայի Դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) խոսնակ Օսման Բայդեմիրի դեմ։ Հետաքննության պատճառը, Թվիթերյան էջում Աֆրինի գործողության վերաբերյալ գրառումներն են։

 

Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության հրամանատար։ Մանբիջից դուրս գալու մասին չենք մտածում

Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության հրամանատար, գեներալ Ջոզեֆ Վոտելը տեղեկացրել է, որ զորքերը շարունակելու են մնալ Մանբիջում։  Ավելի վաղ ԱՄՆ-ի ղեկավարած ռազմաօդային ուժերի հակաահաբեկչական կոալիցիայի խոսնակ Ռյան Դիլոնը հայտարարել էր․

««Սիրիական դեմոկրատական ուժերին» մեր աջակցությունը   ուղղված է Թուրքիային։ Կոլաիցիայի ուժերը  մնալու են Մանբիջում»։

 

 Խաղաղություն կոչով հանդես եկողները դարձել են թիրախներ։ 170 հոգուց ի նչու՞ են այսքան վախենում

Այշե Հյուրը, Ումիթ Քըվանչ, Զեյնեփ Թանբայը և Աքըն Բիրդալը  մի շարք արվեստագետներ Աֆրինի գործողության վերաբերյալ հայտարարություններ են տարածել։ «Այս 170 հոգուց ինչու՞  են այսքան վախենում»,- հայտարարել է արվեստագետ Թանբայը։

 

Ներքին գործերի նախարարություն։ 311 մարդ է ձերբակալվել է

Աֆրինի գործողության վերաբերյալ  «սոցիալական ցանցերում քարոզչություն իրականացնելու» պատճառով  ձերբակալվել է 311 մարդ։

 

Կրոնի գործերի նախարարությունը ԱՖրինի գործողությունը ջիհադ է անվանել

«Նրանք այնտեղ են շարունակում ջիհադը, իսկ մենք՝ այստեղ»,- ասել է Կրոնի գործերի նախարարը։

 

Ֆեհիմ Թաշքեթը  գրել է «Սիրիայի ազատ բանակը»-ի մասին

Լրագրող, գրող Ֆեհիմ Թաշկեթը գրել է «Սիրիայի ազատ բանակը»-ի մասին, որը ներկայումս Թուրքիայի հետ մեկտեղ ակիտիվորեն ներգրավված է ռազմական գործողություններում։

«Սիրիայի ազատ բանակի» խմբավորումները նախկինում Ալ Քաիդայի հետ էր կռվում։ Նրանց միջև երբեմն տարաձայնություններ էին առաջնում։ Հակամարտության պատճառները կոռուպցիայի, գողության, չարաշահումների մեղադրանքներն  էին:

 

Ռոբերտ Ֆիսկը  գրել է   Աֆրինում իր տեսածների մասին է գրել

Պաշտոնյաները հերքում են այն փաստը, որ հունվարի 20-ին Թուրքիայի զինուժի՝ Աֆրինում սկսած ռազմական գործղությունների պատճառով մահանցել են խաղաղ բնակիչները։

Սակայն ինչպես տեղական մամուլը, այնպես էլ Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական առաքելությունը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը նշում են, որ այս ռազմական գործողությունների հետևանքով  խախաղ բնակիչներ են զոհվում։

Մերձավոր Արևելքում «The Independent»-ի թղթակից  Ռոբերտ Ֆիսկը նշել է, որ Թուրքիայի հարձակումների պատճառով խաղաղ բնակիչներ են զոհվում։