Թուրքական զինված ուժերը և ազատ սիրիական բանակը շարժվում են դեպի արևմուտք, հյուսիս և քրդական «Ժողովուրդների պաշտպանության միավորման» կողմից վերհասկվող հյուսիս-արևելք՝ դեպի Աֆրին։

Թուրքական զինված ուժերը և Թուրքիայի կողմից հովանավորվող «Ազատ Սիրիայի Բանակը», օգտագործելով քրդական «Ժողովուրդների պաշտպանության միավորման» (YPG) ուժերի դեմ իրենց առավելությունը, Աֆրինում գրավել են Բուրսայա լեռը, Քաստալ Ջունդուն և Յազիբաղը։ Ի հավելումն, Թուրքական զինված ուժերը և Թուրքիայի կողմից հովանավորվող «Ազատ Սիրիայի Բանակը» մտել են Քևիր Կերր լեռան տարածքը, որտեղ արձանագրվել են ուժգին մարտական գործողություններ։ Այլ ճակատներում YPG-ին կարողացել է ետ մղել թուրքկան ուժերին։

Թուրքական գեներալիտետը հաղորդել է, որ միայն հունվարի 29-ին Աֆրինում թուրքական ուժերը «չեզոքացրել են» 73 «ահաբեկչի»՝ ներառյալ որոշ առեղծվածային ԻՊ-ի անդամների։ Հայտարարության մեջ ասվում է, որ «Ձիթենու ճյուղ» գործողության առաջին իսկ օրվանից սկսած՝ հունվարի 20-ից մինչև հունվարի 29-ը, ընդհանուր առմամբ 557, այսպես կոչված, «ահաբեկիչներ» չեզոքացվել են։

Նույն օրը YPG-ին պատկանող լրատվամիջոցները հաղորդեցին, որ YPG-ի անդամ՝ մահապարտ Ավեստա Խաբուրն ինքնապայթեցման միջոցով Ջանդարիսի շրջանում թուրքական տանկ է ոչնչացրել։

Զեկույցը թույլ տվեց պրոթուրքական զլմ-ներին պնդել, որ YPG-ին սկսել է կիրառել  մահապարտ ահաբեկիչների թուրքկան ԶՈՒ-ի և «Ազատ Սիրիայի Բանակի» դեմ։

Միաժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն հայտարարեց, որ Անկարայի ուժերը թուրք-սիրիական սահմանը «քայլ առ քայլ» կմաքրեն քրդական զորքերից։ Առանձին նա ակնարկեց, որ թուրքական ԶՈՒ-ն կարող է ավելի խորանալ դեպի Իդլիբ շրջան և նույնիսկ հասնել այնտեղ։ «Եթե Ալլահը թույլ տա, մենք կհասնենք Իդլիբ»,- ասաց նա։

Ի դեպ, «Ձիթենու ճյուղ» գործողության սկսվելուց հետո թուրքական հայտարարությունները Սիրիայի իրավիճակի շուրջ ավելի ագրեսիվ են դարձել։ Նրանք շեշտում են, որ Անկարան կարող է հաստատել իր քաղաքական և ռազմական վերահսկողությունը շատ տարածքներում։ Բայց այնուամենայնիվ, այս նպատակները սահմանափակվում են տարածաշրջանային ներկա դիվանագիտական և ռազմական իրավիճակի հետ պայմանավորված։

Արևելյան Իդլիբում Սիրիայի Արաբական բանակը և իր դաշնակիցները շարունակում են աշխատանքները Աբու ալ-Դուհուր ավանի անվտանգությունը պահպանելու համար։ Վերջին զեկույցների համաձայն, Հայաթ Թահրիր ալ-Շամ ավանի մի մասը մնում է վերահսկողության տակ։

Իսկ սիրիական և ռուսական ռազմական ինքնաթիռները 10 ավիահարված են հասցրել արևելյան Իդլիբի և հյուսիսային Համայի ռազմական հենակետերի վրա։ Պրոկառավարական աղբյուրները շրջանառում են, որ սա սպասվող հարձակման նախապատրաստության մի մասն է։ Սիրիայի Արաբական բանակը օգտագործում է դադարը իր ուժերը վերախմբավորելու համար։

Արևելյան Գուտայում Ահրար ալ Շամը, Հայաթ Թահրիր ալ-Շամը և Ֆայլագ ալ-Ռահման վերսկսեցին զրահապատ մեքենաների բազան գրավելու իրենց փորձերը։ Զինվորականները վնասել են 2 ԲՄՊ-1 ՀՄՄ և սպանել Սիրիայի Արաբական բանակի անհայտ թվով զինվորների, բայց չեն կարողացել շրջանցել կառավարական ուժերին։ Իր հերթին, Սիրիայի Արաբական բանակը ոչնչացրել է ռազմական մեքենայի ռումբ։

Արևելյան Գուտայի իրավիճակը ցույց է տալիս, որ այդ տարածքներում հրադադարի համար թափվող  ջանքերն անօգուտ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ զինվորականները շարունակում են իրենց հարձակվողական գործողությունները։

Աղբյուրը՝ Southfront.org