ԴԵՐՍԻՄ- «Ժողովրդավարական ալևի ասոցիացիայ»-ի (DAD) համանախագահ Դուրսուն Դեմիրթաշը հայտարարել է, որ Աֆրինում իրականացվող հարձակումների և 1937-38թթ Դերսիմում տեղի ունեցած կոտորածների միջև տարբերություն չկա։ Նա նշել է, որ Օսմանյան շրջանից մինչև հիմա շարունակվող այս քաղաքականությանը պետք է վերջ դրվի։
«Աֆրինում ռազմական գործողություննեը շարունակելուն զոևգահեռ, շարունակվում է այդ գործողությանն ուղղված քննադատական հայտարարությունները։ Դերսիմի ժողովուրդը Աֆրինի գործողությունը օկիոպացիոն մի գործողություն որակել է,որը ոչ մի ձևով չի տարբերվում 1937-38թթ Դերսիմի կոտորածներից»։
«Ժողովրդավարական ալևի ասոցացիայ»-ի համանախագահ Դուրսուն Դեմիրթաշը նշել է․ ըստ ալևի հավատի, բոլոր հասարակությունները պետք է ապրեն միասին, հավասար եւ միասնական հասարակություններում։ Նա նշել է, որ այս գործողությունը ուղղակի հրաման էր։
Դեմիրթաշը նշել է, որ անընդհատ շարունակվող պատերազմների ժամանակ հազարավոր մարդիկ են զոհվում, հարյուր հազարավոր մարդիկ զրկվում են իրենց տուն ու տեղից։
Թուրքիան մարդկության դեմ ուղղված հանցագործություն է կատարում
Դեմիրթաշը անդրադառնալով Աֆրինի գործողությանը նշել է, որ այս հարձակումները ուղղված են այնտեղի ժողովուրդների ոչնչացմանը։
«Պետության մուտքը մեկ այլ պետության տարածք և՛ իրավական տեսանկյունից, և՛ թե մարդակային տեսանկյունից համարվում է հանցագործություն։ Թուրքիան այս հանցագործությունն է անում։ Իշխանությունը սեփական ուժը չկորցնելու նխատակով, հարձակվում է մեկ այլ պետության վրա։ Աֆրինում ապրողները որևէ վնաս չեն տա Թուրքիայի բնակչությանը։ Թուրքիան պետք պայքարի , որպեսզի Աֆրինի հետ ապրի խաղաղ միջավայրում, այլ ոչ թե գտնվի պատերազմների մեջ»,- նշել է նա։
Թուրքիան պետք է հրաժարվի ուժ կիրառելուց
«Այս պատերազմը թե Թուրքիայի, թե Սիրայի ժողովուրդներին, ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքի ժողովրդին մեծ վնաս է հասցնում։ Թուրքիան պետք է հրաժարվի ուժ կիրառելուց և վարի ավելի խաղաղ և արդար քաղաքականություն »,- ասել է Դեմիրթաշը։։
Զանգվածային հարձակում է
Դեմիրթաշը նշել է, որ Թուրքիայի ներքին քաղաքականության մեջ քրդերի ձեռքբերումները անտեսվում են։
«Այս քաղաքականությունը փորձում է արտահանել։ Այս տեսանկյունից քրդերի դեմ զանգվածային հարձակումներ են սկսել։ Նրանք ցանկանում են ոչնչացնել քրդերին։ Բայց մոռանում են այս փաստը։ Տիեզերք ստեղծելով, տիեզերքի մեջ ապրողներին և ոչ մի ուժ չի կարող ոչնչացնել։ Քրդերը հնագույն ժողովուրդ են ։ Ունեն անխակ լինլեու իրավունք։ Ոչ մի ուժ չպետք է դուրս գա այս ամենի դեմ։ Երբ կա արդար ապրելու իրավունքը, մարդկանց սպանելը դեմ է մեր հավատքին»,- ասել է Դեմիրթաշը։
Դերսիմի կոտորածների և Աֆրինի գործողության միջև որևէ տարբերություն չկա
Դեմիրթաշը հայտարարել է, որ Դերսիմի կոտորածների և Աֆրինի ռամական գործողության միջև որևէ տարբերություն չկա։ Այդ ժամանակ մամուլում տարածված հայտարարության մեջ նշվում էր, որ Դերսիմում սկսվել է հերթական գործողությունը։
«Ամեն ինչ արդեն պատրաստ էր, զինվորականները սկսել էին իրականացնել ցամաքային և օդային հարձակումներ։ Թուրքիայի օդուժը Աֆրինիում հարձակումներ իրականացնելով, հազարավոր մարդկանց զրկեց իրենց տներից։ Արդեն մի քանի ամիս է այս հարձակման համար սահմանին նախապատրաաստական աշխատանքներ էին իրականացնում։ Աֆրինում ապրողներին զրկելով իրենց տներից, փորձում են Թուրքիայում ապրող սիրացի փախստականներին բնակեցնել այդ տարածներում։ Դերսիմում նույնպես այդպես էին անում։ Սա պետական քաղաքականություն է։ Ինչպես այս քաղաքականությունը իր նպատակին չհասավԴերսիմում, այնպես էլ Աֆրինում՝ չի հասնի իր նպատակին։ Արդեն ժամանկն է, որ Թուրքիան հրաժարվի օսմանյան շրջանի քաղաքականությունից»,-ասել է Դեմիրթաշը։
Ոչ մի ուժ չի կարող վերացնել Աֆրինի բնակչությանը
“Հալածանքի ենթարկածները արդեն չկան։ Նրանք հասարակության մեջ մնացել են որպես անողոք մարդիկ։ Հենց այս պատճառով, Աֆրինի բնակչությանը ոչ ոք չի կարող ոչնչացնել։Այս պատերազմը անհրաժեշտ է դադարեցնել։ Պատերազմները ոչ մեկին օգուտ չեն տալի, Թուրքիային էլ ոչ մի օգուտ չի տա։ Թուրքիան րոպե առաջ երկրում ապրող քրդերի հետ բանակցելու ճանապարհներ պետք է գտնի։ Այս ամենից հետո, Թուրքիայի բարելավումը կախված է երկրի ներսում խաղաղության հաստատումից »։