«Տարօրինակ պատերազմ» մարտական գործողությունների ձևաչափը, երբ հակառակորդի գիտակցված նպատակը հանդիսանում է ոչ թե պատերազմը, այլ «դիմակայության պատկերի» ստեղծումը

Ներկայացնում ենք Regnum-ում հրապարակված  Անդրեյ Գանջայի հոդվածը՝ Աֆրինի մարտերի, համաշխարհային ուժերի և Սիրիայի մասնատման մասին։

Պատերազմը ցինիզմ է, անպատվություն և հերոսություն։ Աֆրինում հենց հիմա այդ գործընթացն է ընթանում։ Քուրդ ժողովրդի պատմության մեջ արդեն գրվում են նոր հերոսական անուններ, ինչպես օրինակ՝ երիտասարդ քրդուհի Ավեստա Հաբուրը, ով Հեմամ գյուղի մոտ ընթացող մարտերի ժամանակ նռանկներով ընկեավ թուրքական տանկի տակ։

Բայց մենք չենք ապրում հերոսական առասպելներում, այլ կոպիտ իրական աշխարհում։ Եվ այն, ինչ կատարվում է Արևմտյան Սիրիայի այդ քրդական գավառում, ավելի շատ հիշեցնում է ցինիկ, բայց կատարյալ ներկայացում, որը խաղարկվում է ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ռուսաստանի կողմից։

Հիմա հերթականությամբ։ «Ձիթենու ճյուղ»՝ թուրքական բանակի ռազմական գործողություն, որի նպատակը Աֆրինից և Եփրատի աջ ափին գտնվող Մանբիջից քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ»-ների (YPG) դուրսմղումն է։ Սկզբում գործողությունը հունվարի 19-ից հետաձգվեց հունվարի 20-ի առավոտյան «վատ եղանակի պատճառով»։ Հետո սկսվեցին ռմբակոծությունները, և տեղի ունեցավ այն, ինչին թվում էր, թե պետք էր հարմարվել դեռևս ամերիկացիների կողմից Վիետնամի ռմբակոծման ժամանակներից։ Բայց պարզվում է՝ սա ամեն անգամ ցնցող նորություն է։

Բայց ավիահարվածները վերջնական հաղթանակ չեն բերում։ Ի դեպ, դրանք այնքան էլ տպավորիչ չէին։

Առաջին օրը Աֆրինի օդում թուրքերը գործի դրեցին 72 ինքնաթիռ։ Իսկ YPG-ի մարտիկների կորուստը 9 էր։ Այսպիսով, ինչ է պետք հաղթանակի համար․․․մի՞թե «Կշռադատված, կոպիտ, տեսանելի» կանգնել տանկի թրթուրով գրաված հողի վրա։

Լուսանկարներից դատելով՝ Աֆրինի քրդերը ունեն և՛ ամերիկյան հակատանկային «Ջավելիններ», և՛ ֆրանս-գերմանական «Միլաններ», և՛ գերմանական «Պանցերֆաուստ 3»-ներ, և՛ շվեդական «Կառլ Գուստանվներ», և՛ նույնսիկ չինական «Հունցզյան»-ներ։

Նրանք կարող են դիմավորել գերմանական «Լեոպարդ 2Ա4»-երին, որոնք հանդիսանում են թուրքական բանակի հիմնական տանկերը։

Ինչ վերաբերվում է հետևակներին․ ոչ վաղ անցյալում ինձ պատմել են, որ մարդիկ շատ են կապված քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ»-ների հետ։ «Ավիահարձակումից հետո թուրքերը գրավեցին մեր դիրքերը Բուրսայում, որը ռազմակավարական բարձունք է Աֆրինում, իսկ առավոտյան մերոնք այդ ամենը հետ խլեցին»։ Նույնը կատարվում է Հմեյմում։ Եվ չհավատալու հիմքեր չկան, չէ՞ որ «քրդական հետևակը» վաղուց ճանաչվել է լավագույնը Մերձավոր Արևելքում։

Չնայած Էրդողանը հայտարարում էր, որ Ալլահի կամքով իրենք կավարտեն գործողությունը, բայց արդեն 10 օր է անցել, և թուրքական բանակը գրավել է ընդամենը 6 փոքրիկ հենակետ Աֆրինում։ Այսինքն՝ Էրդողանի խոստումը առաջիկայում ակնհայտ չի իրականանա։

Բացի այդ՝ հունվարի 22-ին Թուրքիան հայտարարեց Մանբիջի վրա հարձակման մասին, հարվածել է նաև արևելյան Եփրատի քրդական շրջանների վրա։

Այսինքն՝ երկրորդ ճակատ է բացել, որտեղ անկասկած կբախվեն քրդերի դաշնակիցների՝ ամերիկացիների հետ։ Ի դեպ, տեղեկատվություն է տարածվել Մանբիջում ամերիկացի երկու զինվորների զոհվելու մասին։ Բայց չէ» որ ամերիկյան Air Force-ը առանց խնդրի կոչնչացնի թուրքական ավիացիան օդում։ Բայց այդ դեպքում Թուրքիան դատապարտվա՞ծ է պարտության։ Պաշտոնապես այո՛, բայց եթե դա պլանավորված գործողություն չէ Թուրքիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ։

«Ձիթենու ճյուղ» գործողության նախօրեին թուրք լրագրող Ամբերին Զամանը հրապարակեց սիրիական Քուրդիստանի բարձրագույն ղեկավարության թուրքական թերթին տված պատասխանները։ Նոբահար Մուստաֆան և Սինամ Մուհամմեդը հայտարարել էին, որ Մոսկվան քրդերին առաջարկել է․«Եթե դուք Ասադի ռեժիմին վերադարձնեք Աֆրինը, այդ դեպքում ռեժիմը Ձեզ կպաշտպանի»։ Մենք ասացինք․ «Մենք երբեք չեն հաշտվի։ Մենք մինչև վերջ կընդդիմանանք»։

Հենց այդ ժամանակ միջացգային կոալիցիայի ներկայացուցիչը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ հայտարարեց, որ ոչ մի մարտիկ, որը մասնակցել է ԻՊ-ի դեմ պայքարին, չի մեկնի Աֆրին թուրքական զորքերի դեմ կռվելու։ Բացի այդ, ամերիկացի զինվորականների կողմից հետևեց զգուշացումը, որ եթե որևէ զինվոր «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի (SDF) կազմից լքի ընտրված ճակատային հատվածները և մեկնի Հալեպի հյուսիս՝ Աֆրին, կզրկվի ամերիկյան ռազմատեխնիկական աջակցությունից։

Իսկ դա նշանակում է, որ Թուրքիան հարձակվել է Աֆրինի վրա Մոսկվայի և Վաշինգտոնի օրհնությամբ։ Հենց այնպես չէ, որ քրդերն այսօր Ռուսաստանին և ԱՄՆ-ին մեղադրում են դավաճանության մեջ։

Թուրքիան «մարտերում» հայտարարում է թուրք-սիրիական սահմանի երկայնքով 30 կիլոմետրանոց «անվտանգության գորտու» ստեղծման իրավունքի մասին։ Հետաքրքիր է, որ երբեք չի հայտարարվել, թե որ կողմից է լինելու այդ գոտին։

ԱՄՆ հսկայական հարված է հասցնում ռուսական պլաններին։ Հունվարի 25-ին տեղեկատվություն հայտնվեց, որ «սիրիական քրդերը չեն գալու Սոչիի սիրիական ժողովրդական երկխոսությանը նվիրված Կոնգրեսին»։ Իսկ «Սոչիի ձևաչափը»՝ ռուսական կողմի քայլն է Մոսկվայի ղեկավարությամբ սիրիական հաշտության շուրջ և առանց ԱՄՆ մասնակցության։ Առանց քրդերի այն դառնում է անիմաստ, քանի որ հենց քրդական «Ռոջավան» է հիմա դարձել տարածաշրջանում հիմնական «ռազմական խաղաքարտ»։

Արդեն հունվարի 25-ին Աֆրինի քրդերը ստիպված էին Սիրիայի կառավարությանը կոչ անել խառնվելու հակամարտությանը։ Հանուն Դամասկոսի աջակցության (կարդա՝ Մոսկվա) նրանք պատրաստակամություն հայտնեցին «մեկ անգամ ևս հաստատել, որ Աֆրինի տարածքը Սիրիայի անբաժան մասն է, և YPG-ի  մեր ուժերը իրենց վրա են վերցրել պատասխանատվությունը․․․ պաշտպանել տարածքը ԻՊ-ի ահաբեկիչներից»։

Ավելին, Ռոջավայի ղեկավարները վերջին խոսքերով հայհոյում են Ռուսաստանին և ԱՄՆ-ին, բայց պարադոքս է․ ոչ մի մեղադրանք չկա՝ ուղղված Բաշար Ասադի կառավարության դեմ։ Ավելին, սիրիական իշխանությունները ոչ միայն հավելյալ հայտարարություն արեցին «ինքնիշխան Սիրիա ներխուժման անթույլատրելիության» մասին, այլ նաև իրականացրին հստակ գործողություններ հօգուտ քուրդ մարտիկների։ Եվ արդեն Աֆրինի վրա հարձակման ամենաթեժ պահին նորից բազմիցս հայտարարվեց, որ «մինչ քրդական  PYD-ին քննադատում էր Դամասկոսին այն բանի համար, որ կոշտ դիրքորոշում չի բռնել ներխուժման դեմ․․․ սիրիական կառավարությունը շարունակում է թույլ տալ YPG-ին ամրապնդել և մատակարարել Աֆրինին Հալեպի իր տարածքներով»։

Հիշեցնենք, որ Աֆրինը գավառ է քրդական Ռոջավա ինքնավարության, որի մայրաքաղաքն է Ղամշլին։ Կարելի է ենթադրել Դամասկոսի և Ղամշլիի հետագա բարյացկամ հարաբերությունների մասին։ Հատկապես, որ Ասադի սիրիացիները և քրդերը ակամայից հայտնվում են նույն ճամբարում։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ ագրեսորը այս պարագայում Թուրքիան է, որը 400 տարի՝ 1517թ-ից իշխել է Սիրիային։ Եվ իր մասին թողել  է ոչ այնքան բարի հիշողություններ։

Այդ դեպքում պարզ է՝ կհայտնվեն «բաշարա-քրդական դաշինքի» նշանենր, ինչը նշանակում է՝ Ֆեդերատիվ Սիրիա։ Այս պարագայում երկրի տարածքային ամբողջականության պահպանման միակ հնարավորությունը։ Բացի այդ, արևելա-եփրատյան շրջանը կկառավարվի ամերիկացիների (քրդերի միջոցով) կողմից, իսկ գետից արևմուտք՝ ռուսների կողմից։Եվ նույնիսկ քուրդ ղեկավարները գոհ կլինեն։ Չէ՞ որ տարիներ առաջ քրդական հասարակությունը երկու խմբի էր բաժանված՝ «ֆեդերալիստներ» և «ինքնիշխաններ»։Մեր տվյալներով՝ Ռոջավայի ավելի քան 40 կուսակցություն և հասարակական կազմակերպություն կողմ են ֆեդերալիզմին։

Բոլոր «ղեկավարները» գոհ են։ Իսկ տաժում է մարդկային մշակույթը և երիտասարդ աղջնակները, ովքեր նռնակներով նետվում են տանկերի տակ։

Նշենք, որ հունվարի 28-ին թուրքական ինքնաթիռները ռմբակոծել են Այն Դարայի հնագույն տաճարը։ Այդ հրաշալի նեո-հեթթիթական հուշարձանը 3300-ամյա վաղեմություն ուներ։

 

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2374202.html