Ֆրանսիայի նախագահի `Սիրիայի հողում Թուրքիայի Ձիթենու Ճյուղ ռազմական օպերացիայի դեմ նախազգուշացմանը արձագանքելով, Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ Մակրոնը  ամբողջական ըմբռնում չունի՝  ահաբեկչության դեմ իր երկրի տարած պայքարին վերաբերյալ:

«Ամբողջ աշխարհը պետք է իմանա, որ Թուրքյան այս ռազմական գործողությունը չի սկսել բռնագրավման նպատակներով», — ասել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, հաղորդում է Mehr News- ը:

«Եթե պարզվի, թե այս գործողությունը հետապնդում է մի այլ նպատակ քան թուրքական սահմանի վրա հնարավոր ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարն է, եւ որ դա ներխուժման գործողություն է՝ այդ պահից այդ գործողությունը մեզ համար իրապես կը դառնա լուրջ խնդիր», ասաց Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոն, ով երեկ երեկոյան ելույթ ունեցավ Փարիզում Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ընթրելուց հետո:

Ըստ Մակրոնի, Թուրքական ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Աֆրինի քրդական անկլավի դեմ, «Ենթադրում է քննարկումներ անցկացնել, եւ որոշումներ կայացնել ոչ միայն եվրոպացիների միջեւ, այլ ավելի լայնորեն՝ դաշնակիցների միջեւ: Քանի որ դա փոխում է թուրքական ներխուժման բնույթը, եւ դրա համար էլ առաջիկա օրերին կրկին խոսելու եմ Էրդողանի հետ»:

Հիշեցնենք, որ թուրքական բանակն անցյալ շաբաթ միջազգային օրենքների խախտում կատարելով, եւ առանց Դամասկոսի օրինական կառավարության թույլտվության՝ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությամբ գրոհել է Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաք, ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ուժերի դեմ։

Այդ միջոցին սպանված քաղաքացիների թիվը աճում է: Աֆրինի տարածաշրջանում 11 քաղաքացի է զոհվել, 16 ուրիշներ վրավորվել են թուրքական ավիացիայի, հրետանու եւ Թուրքյայում հավաքագրված ահաբեկչական խմբերի պայթյունների հետեւանքով (22.01.2018 թ. դրությամբ):

Ըստ թղթակիցների, սպանված քաղաքացիների թիվը 11 է, այդ թվում` 6 երեխա եւ մեկ կին: 16 այլ քաղաքացիական անձինք, այդ թվում 4 երեխա եւ մեկ կին վիրավորվել են: Նրանք դեռեւս բուժվում են Աֆրինի հիվանդանոցներում:

Պետք է նշել, որ թուրքական գրոհի եւ օկուպացիայի փորձերը շարունակվում են, ինչպես նաեւ օդային հարվածները եւ հրետանային ռմբակոծությունները, սակայն նրանք հանդիպում են Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՀ) ուժեղ դիմադրության: