Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը զգուշացրել է Թուրքիային հյուսիսային Սիրիայում քուրդ զինվորականների դեմ սկսած ռազմական գործողության վերաբերյալ, որը, ըստ Մակրոնի, «չպետք է լինի ներխուժման գործողություն»։

«Եթե պարզվի, որ այս գործողությունը ոչ թե պոտենցիալ ահաբեկիչների սպառնալիքի դեմ պայքար է Թուրքիայի սահմանի վրա, այլ վերածվել է ներխուժման, սա մեզ համար իրական խնդիր կդառնա»,- ասել է Մակրոնը։

«Մենք չենք կարող մեր երկրի սահմանների անվտանգությունը պահելու մասին մտածել՝ գործելով ընդդեմ թշնամու, որն այլևս Դաեշը չէ՝ առանց հարգելու Սիրիայի ինքնիշխանությունը»,- ավելացրել է նա։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիան Աֆրինում սկսել է ռազմական «Ձիթենու ճյուղ» գործողությունը՝ ընդդեմ քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների»։

Ինչպես նշում է Էրդողանը, քրդերի կողմից վերահսկվող տարածքներում ընթացող գործողութունները կարող են հասնել մինչև Մանբիջ քաղաք, որտեղ տեղակայված են ԱՄՆ հատուկ ուժերը,։

Կոչ անելով ուշադրության և զսպվածության՝ Մակրոնը Թուրքիայից պահանջում է գործողությունները կոորդինացնել համախոհների հետ՝ ասելով, որ հաջորդ շաբաթ հարցը կքննարկի իր թուրք գործընկերոջ հետ։